Քաշմիրում գրեթե 300 դպրոց են փակել սահմանի լարված իրադրության պատճառով
ՄիջազգայինՀնդկաստանի Ջամուի եւ Քաշմիրի նահանգի իշխանությունները գրեթե 300 դպրոց են փակել վերահսկողության գծում եւ Պակիստանի հետ սահմանին շարունակվող փոխհրաձգությունների պատճառով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով IANS գործակալությանը:
Որպես նախազգուշական միջոց դպրոցները փակվել են մինչեւ հետագա ցուցումներ, գործակալությանը հայտարարել Է Ջամուի վարչակազմի ներկայացուցիչ Փավան Քոթվալը: Բացի դրանից, վկայակոչելով աղբյուրներ՝ գործակալությունը նշում Է, որ վերջին շաբաթներին սահմանին փոխհրաձգությունների պատճառով շուրջ 25 հազար բնակիչներ հարկադրված են եղել լքելու իրենց տները:
«Միջազգայնորեն ճանաչված սահմանի մերձակա 120 բնակավայրերի եւ վերահսկողության գծի երկայնքով 47 բնակավայրերի բնակիչները հեռացել են ավելի անվտանգ գոտիներ»,- հայտարարել Է գործակալության զրուցակիցը նահանգի իշխանական կառույցներից:
Փոխհրաձգություններ եւ հրետանային հարվածների փոխանակումներ հնդկա-պակիստանյան սահմանին տեղի են ունենում կանոնավորապես, սակայն վերջին ժամանակներս հարաբերությունների սրման ֆոնին զինադադարի խախտումների թիվն զգալիորեն աճել Է: Սահմանին միջադեպերի մասին հաղորդումներ ստացվում են գործնականում ամեն օր: Միայն ընթացիկ շաբաթ երկու երկրները հայտնել են սահմանին փոխհրաձգությունների հետեւանքով 12 զոհվածների մասին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: