Ամերիկացի զինծառայողների մեծամասնությունը քվեարկելու Է Թրամփի օգտին. հարցում
ՄիջազգայինԱմերիկացի զինծառայողների մեծամասնությունը նոյեմբերի 8-ի նախագահական ընտրություններում քվեարկելու Է Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի օգտին, նրա մրցակցուհին՝ դեմոկրատ Հիլարի Քլինթոնը, առանձնակի ժողովրդականություն չի վայելում զորքերում: Այդ մասին վկայում են military.com պորտալի կողմից անցկացված հարցման հրապարակված տվյալները:
Ընդամենը հետազոտությանը մասնակցել Է 1300 մարդ, որոնք ծառայում են մարտական զորամասերում, Ազգային գվարդիայում կամ պահեստազորայիններ են: Նրանց 67 տոկոսը հանդես Է եկել հաջակցություն Թրամփի, Քլինթոնի օգտին մտադիր Է քվեարկել 25 տոկոսը:
Հարցման կազմակերպիչները նշում են, որ միլիարդատերը առավել մեծ ժողովրդականություն Է վայելում ամերիկացի ծովային հետեւակայինների շրջանում: Նրանց 74 տոկոսը քվեարկելու Է Թրամփի օգտին: Նույն դիրքորոշումն ունեն ցամաքային ուժերի զինծառայողների եւ ռազմաօդային ուժերի շարքերում ծառայող զինվորականների 68 տոկոսը: Հանրապետական թեկնածուի դիրքերը փոքր-ինչ թույլ են նավատորմում, որտեղ նրա կողմնակիցները կազմում են հարցվածների 62 տոկոսը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: