Լիբանանի 86 պատգամավոր վարչապետի պաշտոնում առաջարկել է Սաադ Հարիրին
ՄիջազգայինԼիբանանի վարչապետի նշանակման պատգամավորական պարտադիր խորհրդակցությունների առաջին փուլը նոյեմբերի 2-ին ավարտվել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, Լիբանանի նախագահ Միշել Աունի հետ հանդիպած և խորհրդակցած 90 պատգամավորներից 86-ը վարչապետի պաշտոնում առաջադրել են Սաադ Հարիրի անունը:
ՀՅԴ Լիբանանի կենտրոնական կոմիտեի և Հայկական պատգամավորական բլոկի ներկայացուցիչ, պատգամավոր Յակոբ Բագրատունին և պատգամավոր Արթուր Նազարեանը նախագահի հետ կհանդիպեն նոյեմբերի 3-ին: