Տաջիկստանը քրեական պատասխանատվություն Է սահմանել նախագահին վիրավորելու համար
ՄիջազգայինՏաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը ստորագրել Է կառավարության որոշումը, որը քրեական պատիժ Է նախատեսում պետության ղեկավարին վիրավորելու համար: Օրինախախտներին սպառնում Է մինչեւ հինգ տարվա ազատազրկում կամ խոշոր տուգանք, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
64-ամյա Էմոմալի Ռահմոնը Տաջիկստանն անփոփոխ ղեկավարում Է 1992 թվականից: Նա չորս անգամ անընդմեջ մասնակցել Է նախագահական ընտրություններին: Հաջորդ նախագահական ընտրությունները նշանակված են 2020 թվականին:
Անցած շաբաթ Տաջիկստանի ստորին պալատի պատգամավորները միաձայն քվեարկել են նախագահ Էմոմալի Ռահմոնին անկախ Տաջիկստանի հիմնադիրի կարգավիճակ շնորհելու օգտին: Անցյալ տարվա դեկտեմբերին պատգամավորները նույնպես միաձայն հավանություն են տվել «Խաղաղության եւ ազգային միասնության հիմնադրի՝ ազգի առաջնորդի մասին» օրենքին, որը գործող նախագահին պաշտոնապես հռչակում Է տաջիկների ցմահ առաջնորդ:
Օրենքը Ռահմոնին անձեռնմխելիություն Է երաշխավորում նախագահի պաշտոնը թողնելուց հետո, ինչպես նաեւ օրենսդրորեն ամրագրում Է ցմահ կենսաթոշակի, տրանսպորտի, բնակարանի, ահահովագրության, ինչպես նաեւ ցանկացած ժամանակ ազգի հետ շփվելու պետության գործող ղեկավարի իրավունքը: