Թուրքիայի ժանդարմերիայից հեռացվել է ավելի քան 1000 մարդ
ՄիջազգայինԹուրքիայի ձախողված ռազմական հեղաշրջման փորձից հետո գյուլենականների դեմ գործողությունները շարունակվում են: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» պարբերականը, Թուրքիայի ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ գյուլենականների դեմ գործողությունների շրջանակում աշխատանքից հեռացրել են ժ անդարմերիայի գլխավոր հրամանատարության աշխատակիցների:
Ընդհանուր առմամբ աշխատանքից հեռացվել է 1218 մարդ, որոնց մեծ մասը սպաներ են:
Թուրքիայի մի խումբ զինվորականներ հուլիսի 15-ին երկրում ռազմական հեղաշրջման փորձ իրականացրին` վերահսկողություն սահմանելով մի շարք կարևոր պետական մարմինների նկատմամբ: Զինվորականների գործողությունները, սակայն, կարճ ժամանակում ճնշվեցին:
Պաշտոնական Անկարան երկրում ռազմական հեղաշրջման փորձ իրականացնելու մեջ մեղադրում է չափավոր իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին և նրա հետևորդներին` գյուլենականներին: Հեղաշրջման փորձից հետո երկրի իշխանությունները սկսել են Թուրքիայի մասնավոր և պետական ոլորտները գյուլենականներից մաքրելու աշխատանքները: Հատկապես մեծ զտումներ տեղի ունեցան զինված ուժերում և ոստիկանությունում: