Թուրք լրագրող Դյունդարը Գերմանիայի ժամանակավոր անձնագիր է ստացել
ՄիջազգայինԳերմանիան ժամանակավոր անձնագիր է տվել հայտնի թուրք լրագրող, «Ջումհուրիեթ» պարբերականի նախկին գլխավոր խմբագիր Ջան Դյունդարին, ում թուրքական դատարանը կալանավորելու մասին որոշում է կայացրել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական HaberTurk-ը:
Դիվանագիտական աղբյուրների համաձայն` անգամ թուրքական անձնագրի չեղյալ հայտարարվելու պարագայում Դյունդարը կկարողանա ժամանակավոր անձնագրի շնորհիվ օրինական ճանապարհով մնալ Գերմանիայում կամ երկրից դուրս գալ:
Ստամբուլի հանրապետական գլխավոր դատախազությունը հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման գործի քննությա շրջանակում հոկտեմբերի 31-ին Ջան Դյունդարին կալանավորելու մասին որոշում է ընդունել: Թուրք լրագրողը մերժել է իր դեմ ներկայացված բոլոր մեղադրանքները: