Երևան, 30.Հուլիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ամենավտանգավոր մարզաձևերից մեկը. ե՞րբ կարող է սահնակը Բոյինգի արագություն «բացել». «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (30 հուլիսի). Ստեղծվել են «եռյակ» դատարաններ. «Փաստ» Արմատների մեջ ժամանակը դառնում է հավերժություն. «Փաստ» Հայաստանը կարող է դուրս գալ ԵԱՏՄ-ից և ՀԱՊԿ-ից, կարող է հեռանալ Ռուսաստանից, բայց ոչ երկար ժամանակով. «Փաստ» Եվրոպան իր լոլոներով խաբել է Հայաստանին. «Փաստ» «Ապրելու ուժը Դավիթի նկատմամբ մեծագույն չմարող սերն է». կրտսեր սերժանտ Դավիթ Յակովլևն անմահացել է հոկտեմբերի 26-ին Շեխերում. «Փաստ» Հայ դասախոսի համաշխարհային հաղթանակը. Հերմինե Պողոսյանն արժանացել է ձեռներեցության կրթության գերազանցության միջազգային մրցանակի. «Փաստ» «Արտ Լանչի» և «Քոֆի Հաուսի» օրինակը. հայկական բիզնեսի նոր մշակույթը՝ մրցակցությունից դեպի գործընկերություն. «Փաստ» Քանդելը հեշտ է, իսկ, այ, կառուցելն ու վերականգնելը... «Փաստ» Արևմուտքի համար՝ Բելուջիստանը ևս մեկ գործոն կարող է հանդիսանալ Մերձավոր Արևելքում իրավիճակն ավելի թեժացնելու համար. Արտակ Զաքարյան


«Միասնությունը»՝ հասարակական-քաղաքական դաշտի գաղափարական լոկոմոտիվ

Քաղաքական

Չափազանցրած չենք լինի, եթե ասենք, որ վերջին մի քանի ամիսներին երկրի հասարակական-քաղաքական կյանքում տեղի ունեցած տեղաշարժերն ու իրադարձությունները, բազմաբնույթ խմորումներն այնքան շատ էին, որ դժվար կարելի է մտաբերել նմանատիպ ևս մեկ շրջան, երբ դաշտն ենթարկված լիներ նման մասշտաբային վերաձևումների: Անկախ այն բանից, թե ով ինչպիսի վերաբերմունք ունի տեղի ունեցող գործընթացների կամ առանձին վերցրած իրադարձությունների նկատմամբ, անհերքելի է, որ երկրի հասարակական-քաղաքական կյանքում տեղի ունեցող այս յուրատեսակ արբունքն աչքի է ընկնում մի խիստ կարևոր դրական հատկանիշով. ձևավորվում են յուրատեսակ գաղափարախոսական առաջնահերթություններ, որոնք հիմնահենքային նշանակություն են սկսում ձեռք բերել այս կամ այն կուսակցության (հատկապես նորերի) գաղափարախոսության ձևավորման վրա. «միասնություն» եզրույթը սկսել է առավել հաճախ հիշատակվել քաղաքական ուժերի անվանումներում, գաղափարախոսական մանիֆեստներում:

Հարկ է հատուկ ընդգծել, որ սույն երևույթը, որն, ինչ խոսք, չի կարելի չողջունել, առավելապես իհայտ եկավ ու նկատելի դարձավ ճիշտ այն օրվանից, երբ պարզվեց, որ հայաստանյան հասարակական-քաղաքական դաշտ է մուտք գործելու բոլորովին նոր ուժ՝ «Միասնություն» ազգային համաձայնության շարժումը, որի կորիզն, ինչպես հայտնի է, կազմում են հայրենասեր, առաջադեմ գաղափարներով ներշնչված մի խումբ երիտասարդներ, ովքեր հայտ են ներկայացրել՝ իրենց՝ երկրի ապագայի վերաբերյալ ունեցած տեսլականնները գործնականորեն կյանքի կոչելու, Հայաստանում վաղուց օրախնդրի վերածված իրական քաղաքական սերնդափոխության գործընթացը գլխավորելու՝ շարժման ներսում միավորելով այն բոլոր առողջ ուժերին, որոնք պատրաստ են՝ միասնաբար ճանապարհ անցնելու, նյութականացնելու բոլոր այն իդեաները, որոնք կարող են ու պետք է ծառայեն Հայաստանի կայուն զարգացմանն ու առաջընթացին:

Նշենք, որ շարժումը ղեկավարում է Արման Վարդանյաննով առավելապես հայտնի է իր սկզբունքայնությամբ, գաղափարական պայքար մղելու բացառիկ կարողությամբ, հանուն ունեցած տեսլականի մինչև վերջ գնալու, պայքարելու՝ մեր ժամանակների համար հիրավի բացառիկ հատկանիշներով: Վարդանյանը երբեք կեղտոտ առուծախերի ու գործարքների մեջ չի մտել՝ մշտապես գերադասելով ընդհանուրի շահը անձնական նեղ շահագրգռվածությունից, ինչն էլ հիմք է ծառայել նրա՝ թե՛ հասարակական-քաղաքական, թե՛ մեդիա ոլորտներում արձանագրած խոշորամասշտաբ ձեռքբերումների: Ի դեպ՝ նրա շուրջ համախմբված երիտասարդ գործիչները ևս աչքի են ընկնում վերը թվարկված մարդկային որակներով, որ ունենալով հստակ նպատակ ու ծրագիր, որոշել են սատարել Վարդանյանին ու միահամուռ ջանքերով կյանքի կոչել այն բոլոր ծրագրերը, որոնք Հայաստանի ապագա ձեռքբերումների հիմքը պետք է հանդիսանան :

Պետք է աներկբայորեն արձանագրել, որ «Միասնությունն», ըստ էության, քաղաքական նոր կուլտուրա է բերում մեր իրականություն, որի նպատակը հասարակության ակտիվ մասնակցության ապահովումն է երկրի կառավարման գործում: Հայկական իրականության մեջ սա իսկապես բացառիկ նախաձեռնություն է, քանի որ գաղտնիք չէ՝ մեզանում մշտապես արդիական է եղել հենց այն նույն խնդիրը, որի արմատական լուծմանն է առաջիկայում լծվելու «Միասնություն» ազգային համաձայնության շարժումը: Ասել կուզի՝ մի խումբ երիտասարդների հաջողվեց անել այն, ինչն, ըստ էության, չէր հաջողվել և ոչ ոքի. նրանք հասարակական-քաղաքական դաշտում կարողացան արժեհամակարգ թելադրողի դերում հանդես գալ՝ որպես գաղափարական առաջնահերթություն հռչակելով ազգային միասնությունը՝ գաղափար, առանց որի որևէ հասարակության երբևիցե չի հաջողվել հասնել իրական ձեռքբերումների ո՛չ հասարակական-քաղաքական դաշտում, ո՛չ էլ մարդկային գործունեության որևիցե այլ բնագավառում:

Պատմությամբ փաստված ճշմարտություն է՝ չկա որևիցե բարձունք կամ նպատակակետ, որին հնարավոր չլինի հասնել ազգային միասնություն ու իրական համախմբվածություն դրսևորելու պարագայում: Ինչպես հայ ժողովրդի անցած բազմադարյա ուղին է ապացուցում, մենք անհաղթ ենք եղել հենց այն ժամանակ, երբ կարողացել ենք մի կողմ դնել մասնավոր ամբիցիաներն ու միանալ մեկ համընդհանուր գաղափարի, միասնական նպատակի շուրջ, առանց որի, ինչպես հայտնբի է, ազգ, որպես այդպիսին, գոյություն ունենալ չի կարող. հենց այս գաղափարն է ընկած «Միասնության» հիմքում:

Սյունիքի և Վայոց ձորի 12 համայնքում կամրապնդվեն աղետներին պատրաստվածության և վաղ ազդարարման կարողություններըՆոր Հաճնի կամրջի տակ երիտասարդ կնոջ մարմին է հայտնաբերվելՀայաստանում ՄԻԱՎ-ով վարակման նոր դեպքերն աճել են ավելի քան 20%-ով. UNAIDSԿոնգոյում Էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1500-ըԳազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանի ու Սևանի որոշ հասցեներում՝ հուլիսի 31-ինԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Նալբանդյան փողոցումԹուրքիայում Հայոց ցեղասպանություն բառի համար փակված ռադիոկայանը դիմել է դատարանԲախվել են թիվ 65 և 4 երթուղիները․ բուժօգնության է դիմել 5 անձԲաքվում հաղթած մարզիկները վերադարձել են ՀայաստանՈւկրաինայի ԱԹՍ-ների հարձակման հետևանքով 2 մարդ է զոհվել Զապորոժիեիում. այլ զոհեր նույնպես եղել ենՀանձնելու են Տիգրանաշենն ու միջանցքը՝ կտրելով Սյունիքն ու Վայոց ձորը մնացած Հայաստանից․ Ավետիք ՉալաբյանՈւնենք հարյուրավոր մասնագիտություններ, որոնք, ցավոք, բուհ դիմելիս ուսանողները չեն նախընտրում. Ատոմ ՄխիթարյանՎՏԲ-Հայաստան Բանկ. «Կայուն» ավանդ՝ մինչև 10% տարեկան տոկոսադրույքով և բջջային հավելվածով ձևակերպելու հնարավորությամբRate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումըԻնչպես համատեղել ինովացիաներն ու հանքարդյունաբերությունըՀայաստանում խոշոր ներդրում կատարողները երաշխիք չունեն, որ իշխանություններն իրենց չեն սահմանափակի. Հրայր Կամենդատյան«Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրի պատանի ջութակահարը Էստոնիայում անցկացվող կրթական ուղևորությանը Ամենավտանգավոր մարզաձևերից մեկը. ե՞րբ կարող է սահնակը Բոյինգի արագություն «բացել». «Փաստ»Արևային վահանակներից պատրաստված ցանկապատը կարող է ավելի մատչելի լինել, քան ավանդական ցանկապատը. Որո՞նք են դրա առավելությունները ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (30 հուլիսի). Ստեղծվել են «եռյակ» դատարաններ. «Փաստ»Տիգրանաշենի ու Կիրանցի բնակիչները ՔՊ-ին շատ քիչ ձայն են տվել. Արմեն ՄանվելյանՄեր պայքարի ընկեր Ավետիք Չալաբյանի ուղերձը Արմատների մեջ ժամանակը դառնում է հավերժություն. «Փաստ» Բելգիայի Դաշնային խորհրդարանում կրկին բարձրացվել է Ավետիք Չալաբյանի քաղաքական հետապնդման հարցըՆույնիսկ ընտրությունները կեղծելու դեպքում ԲՀԿ-ն պետք է և կարող էր լինել խորհրդարանում. Ցոլակ ԱկոպյանՀայաստանը կարող է դուրս գալ ԵԱՏՄ-ից և ՀԱՊԿ-ից, կարող է հեռանալ Ռուսաստանից, բայց ոչ երկար ժամանակով. «Փաստ»Նույնիսկ ընտրությունները կեղծելու դեպքում ԲՀԿ-ն պետք է և կարող էր լինել խորհրդարանում. Ցոլակ ԱկոպյանԵվրոպան իր լոլոներով խաբել է Հայաստանին. «Փաստ»Դեպի ուր. արտահանման արգելքներն ու գյուղացու անելանելի վիճակը «Ապրելու ուժը Դավիթի նկատմամբ մեծագույն չմարող սերն է». կրտսեր սերժանտ Դավիթ Յակովլևն անմահացել է հոկտեմբերի 26-ին Շեխերում. «Փաստ»Հայ դասախոսի համաշխարհային հաղթանակը. Հերմինե Պողոսյանն արժանացել է ձեռներեցության կրթության գերազանցության միջազգային մրցանակի. «Փաստ»«Արտ Լանչի» և «Քոֆի Հաուսի» օրինակը. հայկական բիզնեսի նոր մշակույթը՝ մրցակցությունից դեպի գործընկերություն. «Փաստ»Քանդելը հեշտ է, իսկ, այ, կառուցելն ու վերականգնելը... «Փաստ»Արևմուտքի համար՝ Բելուջիստանը ևս մեկ գործոն կարող է հանդիսանալ Մերձավոր Արևելքում իրավիճակն ավելի թեժացնելու համար. Արտակ ԶաքարյանԱշխարհաքաղաքական շրջադարձեր, տարածքային կորուստներ և տարածաշրջանային անվտանգության իրական պատկերը. «Փաստ»Էլ ո՞ր շահառուները կարող են օգտվել գյուղոլորտի պետական աջակցության ծրագրերից. նախագիծ. «Փաստ»«Ավտորիտարացման միտումներն անընդհատ աճում են՝ կապված թե՛ խոսքի ազատության սահմանափակման, թե՛ քաղաքական հետապնդումների հետ». «Փաստ»Բանտից հղված ահազանգ. Ավետիք Չալաբյանը հայտարարում է համատարած բռնաճնշումների և իշխանության անկման սկզբի մասին. «Փաստ»Լոռու մարզի մի շարք համայնքներում տրանսպորտային ճգնաժամը լուծվել է. գործարկվել է անվճար երթուղի. «Փաստ»Բռնազավթում՝ պետականացման քողի տակ. ՀԷՑ-ի շուրջ ծավալվող ապօրինությունը վտանգում է Հայաստանի ապագան. «Փաստ»Արդյոք ովքեր են. ի՞նչ են ցույց տալիս խոշորների վճարած հարկերը. «Փաստ»Թրամփը Զելենսկու հետ հանդիպման ժամանակ պնդել է, որ դադարեցնի պшտերազմըԱնգլիայի տարածքի կեսում երաշտ է հայտարարվել շոգի չորրորդ ալիքի պայմաններումՀուլիսի 30/31-ին, օգոստոսի 4-ին գազ չի լինելու․ հասցեներՈրպես անհետ կորած որոնվում է 2012թ. ծնված Վահե ԱպիկյանըՄենք ուշադիր հետևում ենք նրանց յուրաքանչյուր քայլին, ովքեր փորձում են մեր տարածաշրջանում լարվածություն առաջացնել․ ԷրդողանԼոռու մարզում սննդային թnւնավորմանը բնորոշ ախտանիշներով բուժօգնության է դիմել 22 քաղաքացի. ՀՎԿԱԿՄադրիդը խնդրել է օգտագործել ԵՄ համերաշխության հիմնադրամը՝ անտառային հրդեհների պատճառովՀարսանեկան արարողության մասնակիցների միջև վիճшբանություն է տեղի ունեցել․ մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոցՀայկական ապրանքների վրա դրվող սահմանափակումների մասին և ոչ միայն. Մենուա Սողոմոնյան