Դատարանը Թերեզա Մեյին չի թույլատրել Brexit-ը գործարկել առանց խորհրդարանի հավանության
ՄիջազգայինՄեծ Բրիտանիայի Գերագույն դատարանը որոշել Է, որ կառավարությունը չի կարող սկսել Եվրամիությունից երկրի դուրս գալու ընթացակարգն առանց խորհրդարանի համաձայնության: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 3-ին այս մասին հայտնել Է Sky News-ը:
Հայցը հարուցել են ձեռնարկիչ Ջինա Միլլերը եւ վարսավիր Դեյր դոս Սանթոսը: Դատարանը բռնել Է նրանց կողմը՝ վկայակոչելով Եվրամիության պայմանագրի տեքստը, որում ասված Է, որ պետությունները կարող են դուրս գալ դրա կազմից «իրենց սահմանադրությունների պահանջներին համապատասխան»:
Երկրի վարչապետ Թերեզա Մեյը պնդում Էր, որ հանրաքվեի արդյունքները եւ նախարարական լիազորությունները բավարար են Լիսաբոնի պայմանագրի 50-րդ հոդվածն ակտիվացնելու եւ ԵՄ-ից դուրս գալու ընթացակարգն սկսելու համար՝ առանց խորհրդարանի հետ կոնսուլտացիաների: Սակայն դատարանը վճռել Է, որ դա չի համապատասխանում երկրի գլխավոր օրենքին:
Մեյի գրասենյակում արդեն հայտարարել են, որ կբողոքարկեն այդ վճիռը, ենթադրվում Է, որ դատարանը գործի քննությանը կվերադառնա դեկտեմբերին:
Կառավարությունը պլանավորել Էր Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու ընթացակարգն սկսել 2017 թվականի մարտին: Սակայն Գերագույն դատարանի վճիռը նշանակում Է, որ այդ գործընթացն անորոշ ժամկետով հետաձգվում Է, որի ընթացքում կընթանան խորհրդարանական բանավեճեր, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: