Բայդենն ամոթանք է տվել Թրափմին
ՄիջազգայինԱՄՆ Հանրապետական կուսակցության նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը իրեն դրսևորել է որպես «սեռապես չբավարարված գռեհիկ անձնավորություն»։ Ինչպես հաղորդում է life.ru-ն, այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը Ֆլորդիայում դեմոկրատ Հիլարի Քլինթոնի հանրահավաքում ելույթի ժամանակ։
«Պատկերացրեք Միացյալ Նահանգների նախագահ, որն արթնանում է 03:30-ին և սկսում Twitter-ում խայթել կանանց՝ քաշի կամ մարմնի պատճառով։ Կարո՞ղ եք պատկերացնել, որ մեր պատմության մեջ գոնե մի նախագահ նման կերպ վարվեր»,-ասել է Բայդենը՝ նկատի ունենալով Թրամփի հայտարարությունը «Միսս Տիեզերք» մրցույթի հաղթողի վերաբերյալ:
Ավելի վաղ մոդելը խոստովանել էր, որ Թրամփն իրեն անվանել է «միսս խոզուկ» այն պատճառով, որ ավելորդ քաշ է հավաքել։