Լիբիայի ափերի մոտ առնվազն 239 միգրանտ է խեղդվել
ՄիջազգայինԼիբիայի ափերի մոտ` Միջերկրական ծովի ջրերում, առնվազն 239 միգրանտ է խեղդվել, նախնական տվյալների համաձայն` Արևմտյան Աֆրիկայից:
Reuters-ը գրում է, որ միգրանտների մեկ խումբ Լիբիայից ծով է դուրս եկել ռետինե նավակով, և մի քանի ժամ անց նավակը շուռ է եկել: Միգրանտների մեծամասնությունը խեղդվել է, իսկ ողջ է մնացել ընդամենը 27 մարդ:
Նշվում է, որ մոտավորապես նույն ժամին շուռ է եկել մեկ այլ ռետինե նավակ, որում 130 միգրանտ է եղել: