Երևան, 03.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
ՀՀ-ում պետք է դատավարnւթյուն իրականացվի, իսկ հետո քննարկվի ադրբեջանցnւ փոխանակման հնարավորությունը հայ գերիների հետ. Աբրահամյան Ինչո՞ւ գինին ստացավ «Սև բժիշկ» անունը, և ի՞նչ է այն բուժում. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (3 հոկտեմբերի). Սուզանավի վթար, հուժկու երկրաշարժ, զինված բախումներ. «Փաստ» Իշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ» «Մհերս գնաց, ու իմ թիկունքը բաց մնաց». Մհեր Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին, տուն «վերադարձել»... 56 օր անց. «Փաստ» Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է. Արտակ Զաքարյան «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ» Որքանո՞վ կավալենա կենսաթոշակների և սոցիալական նպաստների չափը թաղման նպաստի շահառուների շրջանակը նեղացնելու արդյունքում. մանրամասներ. «Փաստ» Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ»


«Ժամանակ». Սերժ Սարգսյանի աղը ՀՀԿ վերքի վրա. կուսակցությունում չեն հասկանում

«Ժամանակ» թերթը գրում է. «Օրերս պատասխանելով Սերժ Սարգսյանի վարչապետական հեռանկարի մասին լրագրողների հարցին, որի առիթ հանդիսացել էր արաբական Ալ Ջազերա հեռուստաընկերությանը տված Սերժ Սարգսյանի հարցազրույցը՝ ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը արել էր բավականին հետաքրքրական հայտարարություն, բավական նուրբ երանգներով:

Սերժ Սարգսյանը, ինչպես հայտնի է, արաբական հեռուստաալիքին ասել էր, թե դեռ վաղ է խոսել նախագահի պաշտոնից հետո վարչապետ առաջադրվելու հավանականության մասին, քանի որ ամեն ինչ կախված է 2017 թվականի ընտրությունից, եւ այդպիսի հեռանկարի վերաբերյալ արտահայտվելու համար պետք է, որ ՀՀԿ-ն «շատ լավ քվե» ստանա այդ ընտրությանը: ՀՀԿ խոսնակը, ի պատասխան դրա վերաբերյալ լրագրողների հարցի, հայտարարել էր. «Մեր խնդիրը 2017թ. ժողովրդավարական ընտրություններ կազմակերպելն ու վստահության քվե ստանալն է: Դրանից հետո, եթե հաղթի ՀՀԿ-ն՝ կոալիցիայով, թե առանց, Սերժ Սարգսյանը կանդրադառնա դրան, կուսակցությունը կորոշի նոր կառավարության կազմը, ծրագիրը: Այդքան պրիմիտիվ մի նայեք այս հարցին»:

Հանրապետական կուսակցության խոսնակը չի ասում, որ ՀՀԿ-ն ունի վարչապետի թեկնածու, եւ ընտրությանը հաջողության հասնելու դեպքում իրենք հնարավորություն են տալու այդ թեկնածուին շարունակելու իր աշխատանքը: Բանն այն է, որ Սերժ Սարգսյանի այդ հայտարարությունների բուն խորքից որքան հասարակությունն է անտեղյակ, նույնքան էլ անտեղյակ են նաեւ ՀՀԿ-ականները: Եվ այս իմաստով, Սերժ Սարգսյանի հայտարարությունը ՀՀԿ-ում առաջացրել է երկակի իրավիճակ:

Մի կողմից նա, ներկայացնելով Կարեն Կարապետյանին, ստեղծում է տպավորություն, որ Կարապետյանը վարչապետական երկարաժամկետ նախագիծ է եւ իրականացնելու է ՀՀԿ նոր ոգու առաքելություն, լինելու է փոփոխությունների խորհրդանիշ, մյուս կողմից Սարգսյանը հարցազրույց է տալիս Ալ Ջազերա հեռուստաընկերությանը եւ փաստացի ակնարկում, որ Կարեն Կարապետյանը փոփոխության ենթակա է եւ ըստ էության՝ կարող է ստացվել այնպես, որ Կարապետյանն ընդամենը նախապատրաստելու է Սերժ Սարգսյանի վարչապետությունը:

Դա էապես փոխում է ներկայիս իրավիճակի ընկալումը ՀՀԿ-ի ներսում: Բանն այն է, որ մի բան է Կարեն Կարապետյան նախագիծը Սերժ Սարգսյանի իշխանությունից հեռանալու դեպքում, մեկ այլ բան է Կարապետյան նախագիծը որպես Սերժ Սարգսյանի իշխանական տրանսֆորմացիայի եւ նախագահի պաշտոնից վարչապետի պաշտոնի անցման միջոց:

Եթե Կարապետյանը Սարգսյանի սահուն հեռանալու նախագիծն է, ապա այստեղ ՀՀԿ-ում ներկայումս առկա ստատուս-քվոյի սուբյեկտների համար խնդիր է դառնում այդ նախագծի հանդեպ վերաբերմունքի ձեւավորումը եւ դիրքավորումը, հարկ եղած դեպքում արդեն դիմակայության կազմակերպման համատեքստում, նաեւ Սերժ Սարգսյանի խնդիրներից ելնելով: Որովհետեւ ՀՀԿ-ի մեծամասնության, հավակնոտ խմբերի համար առաջանում է հաջորդ հարցը` իսկ Սերժ Սարգսյանն ուզո՞ւմ է հեռանալ, թե՞ ստիպված է հեռանում:

Այսինքն՝ նա Կարապետյանի հետ շահերի խորքային բախման մեջ է, թե ոչ, այդ հարցում նրան օգնել պետք է, թե նրան պետք չէ խանգարել: Իսկ եթե օգնության կարիք կա, իսկ իրենք հապաղեն, կամ ինչ որ մեկն անցնի առաջ: Բայց եթե փորձեն օգնել, բայց իրականում պարզվի, որ խանգարում են Սարգսյանին սահուն հեռանալ: Եվ առավել եւս, եթե Կարապետյանը Սարգսյանի սահուն մնալու նախագիծն է, ապա այստեղ Կարապետյանի հետ չլինելը կարող է ստացվել չլինել Սերժ Սարգսյանի հետ` խանգարել Սարգսյանին սահուն մնալ: Արաբական հեռուստաալիքին Սարգսյանի արած ակնարկը բավականին բարդացրել է Հանրապետական կուսակցության ներկայիս ստատուս-քվոն կազմող սեգմենտների հոգեբանական վիճակը կամ կառավարության փոփոխությամբ բացված ներկուսակցական քաղաքական վերքի վրա ավելացրել հոգեբանական բավականաչափ աղ: Սարգսյանն այդ վերքը բաց կպահի այնքան ժամանակ, քանի դեռ բաց կմնա իր հետնախագահական կարգավիճակի հարցը: Իսկ այդ հարցը Սարգսյանը դեռ նոր է բացում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

ՀՀ-ում պետք է դատավարnւթյուն իրականացվի, իսկ հետո քննարկվի ադրբեջանցnւ փոխանակման հնարավորությունը հայ գերիների հետ. Աբրահամյան Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Ինչո՞ւ գինին ստացավ «Սև բժիշկ» անունը, և ի՞նչ է այն բուժում. «Փաստ»Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (3 հոկտեմբերի). Սուզանավի վթար, հուժկու երկրաշարժ, զինված բախումներ. «Փաստ»Իշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ»Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել Կարապետյան«Մհերս գնաց, ու իմ թիկունքը բաց մնաց». Մհեր Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին, տուն «վերադարձել»... 56 օր անց. «Փաստ»Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ»Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է. Արտակ Զաքարյան «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ»Որքանո՞վ կավալենա կենսաթոշակների և սոցիալական նպաստների չափը թաղման նպաստի շահառուների շրջանակը նեղացնելու արդյունքում. մանրամասներ. «Փաստ»Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ»«Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ»Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ»Կապիտալի շուկայի «բումը». ինչպես է տեղական բիզնեսը միջազգային հարթակներում երկարաժամկետ ֆինանսավորում ներգրավում. «Փաստ»Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ»Արցախի ժողովուրդը անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր հողը, իսկ ՀՀ իշխանությունն անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր աթոռը. Սամվել ԿարապետյանՀավատացե՛ք, կարճ ժամանակում եվրոպացիներն են օգնելու մեզ՝ հեռացնելու այս իշխանությանը․ Սամվել ԿարապետյանԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՑանկացած քայլ թելադրվում է Ադրբեջանի կողմից, չարիքի իշխանությունն էլ կատարում է․ ԿարապետյանԱյսօր Սյունիքն է վտանգի տակ, նույնիսկ հիմա է մեր ժողովուրդը անտարբեր․ ԿարապետյանՀայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսի ընտրանունՍևան-Դիլիջան թունելում բшխվել են «ԶԻԼ», «ԳԱԶ 53» և «Shaanxi» մակնիշի բեռնատարները․ թունելով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել էՍամվել Կարապետյանի հարցազրույցը․ ուղիղՀոկտեմբերի 5-ին բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուՆիկոլ Փաշինյանի` «զիջումներ առանց խաղաղության» քաղաքականության արդյունքը․ Տիգրան Աբրահամյան«Չայնիի» ոլորաններում «Nissan March»-ը բախվել է բետոնե պատնեշին․ կան վիրավորներ«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Ստեփանավանի ՏԻՄ ընտրություններում պայքարում է ՔԱՌԱԳԼՈՒԽ ՈՒԺԻ դեմ. Անդրանիկ ԳևորգյանՆիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանըԱջ ազդրի հատվածում առկա վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել մեկ անձՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել ՀՀ ԱՆ «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներ«Մանչեսթեր Սիթի»-ն բողnքարկել է ԱՊԼ-ի որոշումն ու պնդում է իր անմեղությունը«Շվանիձոր․ արդի արվեստի փառատոն». Շվանիձորը՝ ժամանակակից արվեստի և մշակութային երկխոսության հարթակԹրամփը հայտարարել է դիզելային վառելիքի «հսկայական ծավալներ» բաց թողնելու վերաբերյալ Եվրոպայի համաձայնության մասինԿրակոցներ՝ Երևանում․ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համարՍոցիալական ցանցերը վնասում են ժողովրդավարությանը. Ի՞նչ են ցույց տալիս հարցումներըՄեծ քեռիները կանգնած էին Հայաստանի մեջքին. Ալիևը նորից թիրախավորել է Մինսկի խմբինԱրդյո՞ք իշխանության երազանքն է ոչնչացնել բոլոր ընդդիմադիր քաղաքացիներին. Ավետիք ՉալաբյանԱդրբեջանն ամեն գնով փորձում է խորացնել Հայաստանի կախվածությունն իր էներգետիկ համակարգից. Արմեն Մանվելյան