Հարավային Կորեայի նախագահի վարկանիշը կոռուպցիոն սկանդալի պատճառով ընկել Է մինչեւ 5 տոկոս
ՄիջազգայինՀարավային Կորեայի նախագահ Պակ Կըն Հեի վարկանիշը կոռուպցիոն սկանդալի կապակցությամբ ընկել Է այդ պաշտոնի համար ռեկորդային ցածր՝ 5 տոկոսի մակարդակ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Ռյոնհապ» գործակալությունը՝ վկայակոչելով Գելապի ինստիտուտի հարավկորեական ծառայությանը:
Նախագահի վարկանիշն սկսել Է ընկնել կոռուպցիոն սկանդալից հետո, որում, ինչպես պարզվել Է, խառն Է նրա մտերիմ ընկերուհին՝ Ցոյ Սուն Սիլը: Նրան կասկածում են այն բանում, որ նա նախագահի վրա ազդեցություն Է գործել անձնական եւ առեւտրային նպատակներով: Մասնավորապես, իրավապահ մարմինները չեն բացառում, որ նրա երկու հիմնադրամները՝ MIR-ը եւ K-Sport-ը, զբաղվում Էին խոշոր բիզնեսից շորթումներով:
Նախագահի վարկանիշն ընկել Է 12 տոկոսային կետով: Սեպտեմբերի սկզբին այն կազմում Էր 33 տոկոս եւ այդ ժամանակվանից անշեղորեն նվազում Է: Մինչ այժմ ցածր ժողովրդականության ռեկորդը (6 տոկոս) պատկանում Էր Կիմ Յոն Սամուին, որը նախագահական պաշտոնն զբաղեցրել Է 1993-1998 թվականներին:
Ազատականորեն տրամադրված Սեուլում Պան Կըն Հեի վարկանիշը կազմել Է 1 տոկոս:
Ինչպես արդեն տեղեկացվել Է, Պակ Կըն Հեն ընդունել Է իր սխալները, որոնք թույլ են տրվել իր ընկերուհու՝ Ցոյ Սուն Սիլի հետ սերտ կապի հետեւանքով, դրանք համարելով «սրտակեղեք»: Հարավկորեական հեռուստատեսությամբ երկրի ժողովրդին հղած ուղերձում նա հայտարարել Է, թե պատրաստ Է այն բանին, որ հետաքննություն անցկացվի ծավալված քաղաքական սկանդալում նրա ունեցած դերակատարության շուրջ:
Պակ Կըն Հեն հրապարակավ ներողություն Է խնդրել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: