Աֆղանստանում լրագրող է զոհվել
ՄիջազգայինԱֆղանստանում զոհվել է տեղական Ariana News հեռուստաալիքի լրագրող Նեմաթուլլահ Զահերը: Reuters-ի փոխանցմամբ՝ նա զոհվել է Հիլմենդ գավառում:
Աղբյուրի համաձայն՝ Զահերը գործընկերների հետ ուղեւորվել է Հիլմենդ՝ ոստիկանական գործողություն լուսաբանելու: Ճանապարհին մեքենան գնդակոծության է ենթարկվել: Լրագրողը չի հասցրել դուրս գալ մեքենայից եւ զոհվել է իր վրա ընկած ռումբի պայթյունից:
Նշենք, որ տարեսկզբից Աֆղանստանում 11 լրագրող է զոհվել: