Թուրքական դատարանը քրդամետ կուսակցության ղեկավարների գործով կալանավորման որոշում է կայացրել
ՄիջազգայինԹուրքիայի Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշը և Ֆիգեն Յուքսեքդաղը կալանավորվել են:
Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Դատարանի որոշմամբ կալանավորվել են նաև կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Իդրիս Բալուքենը, Նուրսել Այդողանը և Լեյլա Բիրլիքը:
Կուսակցության անդամ երեք թուրք պատգամավոր, ովքեր ահաբեկչության դեմ պայքարի գործի հետաքննության շրջանակում ձերբակալվել էին, դատական վերահսկողության պայմանով ազատ են արձակվել: Ազատ արձակված պատգամավորներն են Զիյա Փիրը, Իմամ Թաշչըէրը և Սըրրը Սուրեյյա Օնդերը:
Կալանավորման պահանջ է ուղարկվել նաև պատգամավորներ Գյուլսեր Յըլդըրըմի և Սելմա Ըրմաքի մասով:
Ձերբակալված Ֆերհաթ Էնջուի և Աբդուլլահ Զեյդանի գործը դեռ ընթացքի մեջ է:
Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության 12 պատգամավորները ձերբակալվել են նոյեմբերի 3-ին: Նրանց դեմհետաքննություն է իրականացվում «զինված ահաբեկչական խմբավորման անդամ լինելու, հանցագործություն կատարելունդրդելու և ահաբեկչական խմբավորման քարոզչությունն իրականացնելու» մեղադրանքներով: