Փարիզում հարձակում է իրականացվել Թուրքիայի դեսպանատան վրա
ՄիջազգայինՄի խումբ անձինք մոլոտովի կոկտեյլ են նետել Փարիզում Թուրքիայի դեսպանատան վրա:
Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Հարձակման հետևանքով որևէ մարդ չի տուժել, վնասվել է դեսպանատան շենքը:
Թուրքիայի դեսպանությունից դիմել են Ֆրանսիայի համապատասխան մարմիններին` պահանջելով հայտնաբերել և պատասխանատվության ենթարկել հարձակման մեղավորներին: Ոստիկանությունն անվտանգության խստացված միջոցներ է ձեռնարկել դեսպանատան շրջակայքում: