Չիլիում 6.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
ՄիջազգայինՉիլիում 6.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն` հղում անելով ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությանը:
Ծառայության տվյալներով` երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է հարավամերիկյան երկրի Տալկա քաղաքից 116 կմ հեռավորությամբ: Հաղորդվում է, որ ցնցումները զգացվել են մայրաքաղաք Սանտյագոյում: Տուժածների և ավերածությունների մասին դեռևս տեղեկություններ չկան:
Չիլիի հյուսիսային շրջանում 5.5 մագնիտուտ ուժգնությամբ երկրաշարժ էր տեղի ունեցել հունիսին: