ԻՊ-ն հարձակվել է թուրքական զինուժի վրա. մեկ զինվոր է մահացել
Միջազգային«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը Սիրիայի հյուսիսային շրջաններում հարձակում է իրականացրել Թուրքիայի զինված ուժերի վրա, որտեղ վերջիններս իրականացնում են «Եփրատի վահան» գործողությունը:
Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
ԻՊ հարձակման հետևանքով սպանվել է մեկ թուրք զինվոր, երկուսը վիրավորվել են և տեղափոխվել հիվանդանոց: