Քըլըչդարօղլուն հորդորել է Թուրքայի վարչապետին տեր կանգնել մարդու իրավունքներին
ՄիջազգայինԹուրքիայի ընդդիմադիր քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն «Ջումհուրիեթ» պարբերականի ձերբակալված լրագրողների և ղեկավարության հարցով դիմել է երկրի վարչապետ Բինալի Յըլդըրըմին: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, այս մասին տեղեկացնում է թուրքակա ն «Հուրիեթ» պարբերականը:
«Այստեղից պարզ ու հստակ ձևով կոչ եմ անում Բինալի Յըլդըրըմին` տեր կանգնիր ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին և ազատություններին, մամուլի ազատությանը: Ի՞նչ է արել «Ջումհուրիեթ» թերթը: Գյուլենականների հետ է համագործակցել, թե ռումբ է տեղադրել»,- Իզմիրում լրագրողներին ասել է Քըլըչդարօղլուն` հայտնելով իր մտահոգությունները կատարվածի առնչությամբ և հայտարարելով, որ ցանկանում են ապրել խաղաղության մեջ:
Նա տեղեկացրել է, որ նոյեմբերի 6-ին հրավիրել է կուսակցության խմբակցության արտակարգ ժողով, որի ժամանակ իր տեսակետներն է հայտնելու երկրում տեղի ունեցող վերջին զարգացումների վերաբերյալ: