ԱՄՆ-ն Հարավային Կորեայում THAAD համակարգերի տեղակայումը կավարտի 8-10 ամսվա ընթացքում
ՄիջազգայինԱՄՆ-ն Հարավային Կորեայում THAAD հակահրթիռային համալիրի տեղակայումը ավարտին կհասցնի առաջիկա 8-10 ամիսների ընթացքում: Սինխուա գործակալության հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Հարավային Կորեայում ԱՄՆ-ի զորքերի հրամանատար Վինսենթ Բրուքսը:
Ավելի վաղ Բրուքսը հաղորդել էր, որ THAAD համալիրը կտեղակայվի Հարավային Կորեայի Գուամ կղզում:
Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսին ԱՄՆ-ն եւ Կորեայի Հանրապետությունը հայարարել էին հարավկորեական տարածքում THAAD համալիրներ տեղակայելու մասին, ինչը մի շարք երկրների սուր քննադատությանն էր արժանացել, այդ թվում՝ Չինաստանի: