Թուրքիայում ոստիկանները բռնությամբ ցրել են քուրդ ցուցարարներին
ՄիջազգայինԹուրքիայում քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության պատգամավորների ձերբակալությունների դեմ բողոքի դուրս եկած քրդերի դեմ ոստիկանությունն օգտագործել է արցունքաբեր գազ ու ջրցան մեքենաներ։
Թուրքական Kamusaati կայքի փոխանցմամբ՝ Անկարայում, Ստամբուլում ու Անթալիայում հարյուրավոր քրդեր բողոքել են քուրդ պատգամավորների ձերբակալությունները։
Հավաքվածներին շրջափակած ոստիկանները հայտարարել են, որ հավաքներն անօրինական են ու ջրցան մեքենաներով ու արցունքաբեր գազի կիրառմամբ ցրել են հավաքները։
Նշենք, որ նոյեմբերի 3-ին Թուրքիայում ձերբակալվել, այնուհետ կալանավորվել են քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության համանախագահներն ու եւս 7պատգամավոր։
Կալանավորվածների դեմ ներկայացված է «ահաբեկչական կառույցի անդամ լինելու» մեղադրանքներ։