Այո՛, ուզում ենք աշխարհ շուռ տալ, կստացվի, թե ոչ՝ ժամանակը ցույց կտա. ՀՀ վարչապետ
ՔաղաքականTert.am-ը գրում է.
Այո, ուզում ենք աշխարհ շուռ տալ, կստացվի, թե ոչ՝ ժամանակը ցույց կտա. Արցախի Տիգրանակերտ բերդ-ամրոցում տված մամուլի ասուլիսին ասաց Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը՝ անդրադառնալով ՏՏ ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպման իր հայտարարությանը:
«Ինչո՞ւ հենց տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը, որովհետև արդյունավետությունը շատ է, կտրուկ փոփոխություն անելու շանսը՝ մեծ»,- ասաց նա:
Վարչապետն օրինակ բերեց, թե գյուղատնտեսության ոլորտի համար երկար ու ծանր աշխատանք պետք է անեն և իհարկե գիտեն, որ գյուղատնտեսությունը ՀՆԱ-ի մեջ մեծ աճ ու կտրուկ փոփոխություն չի կարող տալ: «Իսկ ո՞ր ոլորտն է, որ կարող է ֆիշկա լինել, կտրուկ աճ տա՞լ, ոլորտներից մեկը դա է»,- ասաց նա:
ՏՏ ոլորտի ներկայացուցիչների հետ, ըստ Կարապետյանի, իրենց խոսակցությունն անավարտ մնաց և նա տեղեկացրեց, որ պայմանավորվել են երեքշաբթի ևս հանդիպել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ