Քալիֆորնիայում փոխհրաձգության հետեւանքով 8 մարդ է վիրավորվել
ՄիջազգայինԱմերիկյան Քալիֆորնիա նահանգի Օքլենդ քաղաքում գիշերային ակումբում փոխհրաձգություն է տեղի ունեցել: 8 մարդ վիրավոր է: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով BNO News-ը:
Փոխհրաձգությունը տեղի է ունեցել «Վինիլ» ակումբում: Իշխանությունների տվյալներով՝ երկու վիրավորի, որոնք կասկածյալ են համարվում, ձերբակալել են:
Բոլոր վիրավորներին հիվանդանոց են տեղափոխել: Դեպքի մանրամասները պարզվում են: