«Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթգիծը կբացվի տարեվերջին. Էրդողան
ՄիջազգայինՍտամբուլում տեղի ունեցած Ֆինանսական համաժողովի ընթացքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոսել է տնտեսական ճգնաժամի և նոր ծրագրերի իրականացման մասին:
«Համաշխարհային ճգնաժամի բացասական հետևանքները, որն արդեն 8 տարի է շարունակվում, կարելի է հաղթահարել միայն բարեփոխումների միջոցով: Մեր երկրում, չնայած տեղի ունեցած հեղաշրջման փորձին, շարունակվում են մեգանախագծերի իրագործումը: Այդ թվում` մինչև տարեվերջ սպասվում է «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթգծի բացումը: Դա կլինի Լոնդոնի և Պեկինի միջև երկաթուղային հաղորդակցության ամենակարևոր տարածքը», - Էրդողանին խոսքը մեջբերում է Грузия Online-ը: