Նիգերիայում գտել են «Բոկո Հարամ»-ի առեւանգած աշակերտուհիներից մեկին՝ 10 ամսական երեխայի հետ
ՄիջազգայինՆիգերիայում 10 ամսական երեխայի հետ հայտնաբերել են աշակերտուհիներից մեկին, որոնց «Բոկո Հարամ» իսլամական խմբավորումն առեւանգել էր 2014 թվականի ապրիլին: Աղջկան գտել են հյուսիսային Բորնո նահանգի Պուլկա գյուղում, Չիբոկ քաղաքից ոչ հեռու, որտեղից իսլամականներն առեւանգել էին աղջիկներին: Այս մասին հաղորդում է BBC-ին:
Հոկտեմբերին Միջազգային Կարմիր խաչի եւ Շվեյցարիայի կառավարության հետ բանակցությունների արդյունքում «Բոկո Հարամ»-ը 21 աղջիկների ազատ էր արձակել: Ավելի վաղ զինյալների տարածած հայտարարությունից հետեւում է, որ առեւանգված մյուս աղջիկներից շատերին «կնության են տվել» զինյալներին:
Այս տարվա մայիսին ջունգլիներում եւս մեկ առեւանգված աղջկա էին գտել՝ երեխայի եւ մի տղամարդու հետ, որը նշել էր, թե երեխայի հայրն է: Տղամարդուն ձերբակալել են՝ «Բոկո Հարամ»-ի անդամ համարելով: