Ստամբուլի օդանավակայանում հրաձգությունից հետո 2 տղամարդ է ձերբակալվել
ՄիջազգայինNews.am-ը գրում է.
Թուրքիայի իշխանություններն արգելել են Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայան ելումուտն այն բանից հետո, երբ ոստիկանությունը ստիպված է եղել զենք կիիրառել մոտոցիկլետը կանգնեցնելու համար:
CNN Turk-ի փոխանցմամբ՝ մի տղամարդ վիրավորվել է եւ ձերբակալվել: Ձերբակալվել է եւս մեկ մարդ: Վիրավոր ոստիկանների կամ քաղաքացիական անձանց մասին տվյալներ չկան: