Ինդոնեզիայի արեւմուտքում ժայթքել է Սինաբունգ հրաբուխը
ՄիջազգայինԻնդոնեզիայի արեւմուտքում ժայթքել է Սինաբունգ հրաբուխը: Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը:
Ինդոնեզիայի արտակարգ իրավիճակների ազգային գործակալությունից հայտնել են, որ հրաբուխը 1.5 կմ բարձրությամբ մոխրի սյուն է արտանետել:
Սինաբունգ հրաբուխը ծովի մակարդակից 2460 մ բարձրության վրա է գտնվում: 2010 թվականին՝ 400 տարվա մեջ առաջին անգամ, հրաբուխն ակտիվացել էր: