Տոկիոյում ցուցահանդեսի ժամանակ բռնկված հրդեհից երեխա է մահացել
ՄիջազգայինNews.am-ը գրում է.
Տոկիոյում ժամանակակից արվեստի ցուցահանդեսի ժամանակ բռնկված հրդեհից երեխա է մահացել:
NHK-ի փոխանցմամբ՝ հրդեհը բռնկվել է տեղական ժամանակով ժամը 17:20-ին (Երեւանի ժամանակով ժամը 12:20) ժամանակակից արվեստի ցուցահանդեսի ժամանակ, որն ընթանում էր Մեյձի տաճարի այգում: Ականատեսների վկայությամբ կրակը կլանել էր մանկական խաղահրապարակ հիշեցնող շինությունը: Զոհվել է 5 տարեկան երեխա, եւս երկուսը տուժել են: Հրդեհի պատճառները դեռեւս պարզ չեն: