ԵՄ-ն Թուրքիայում փաստում է ժողովրդավարության հետընթաց
ՄիջազգայինԵվրահանձնաժողովը պատրաստել է ԵՄ-ին անդամակցելու Թուրքիայի պատրաստվածության մասին ամենաբացասական զեկույցը։ «Խոսքի ազատության ոլորտում վերջին տարում տեղի է ունենում ուժեղ հետընթաց»,-հայտնում է գերմանական Frankfurter Allgemeine Sonntagszeitung (FAS) շաբաթաթերթը՝ վկայակոչելով իր տրամադրության տակ եղած մոտ 100 էջանոց զեկույցի պատճեն, որը ծրագրվում է պաշտոնապես հրապարակել նոյեմբերի 9-ին։
Եվրահանձնաժողովի փորձագետները մասնավորապես նշում են, որ Թուրքիան «ընտրովի և կամային» կիրառում է ազգային անվտանգության և ահաբեկչության դեմ պայքարի մասին օրենքները։ Զեկույցի հեղինակները լուրջ անհանգստություն են արտահայտում լրագրողների մեծ թվով ձերբակալությունների և ԶԼՄ-ների փակման առնչությամբ՝ պետական հեղաշրջման անհաջող փորձից հետո։
Փաստաթղթում նշվում է արդարադատության ոլորտում հետընթացի մասին, քանի որ այդ ժամանակահատվածում հեռացվել է բոլոր դատավորների ու դատախազների 20 տոկոսը։
Միևնույն ժամանակ զեկույցում ընդգծվում է, որ Թուրքիան մնում է ԵՄ «առանցքային գործընկեր»։