Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրել է Եվրոպային ահաբեկչությանը նպաստելու համար
ՄիջազգայինԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրել է Եվրոպային ահաբեկչությանը նպաստելու համար՝ Քրդստանի աշխատավորական կուսակցությանն ուղղված աջակցության պատճառով։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
«Եվրոպան ընդհանուր առմամբ դրդում է ահաբեկչության։ Եթե նույնիսկ նրանք PKK-ն հայտարարել են ահաբեկչական կազմակերպություն, միևնույնն է՝ պարզ է…Մենք տեսնում ենք, թե ինչպես կարող է PKK-ն ազատ և հարմարավետ գործել Եվրոպայում»,-ասել է նա։
Թուրքիայի նախագահը նշել է, որ իր համար կարևոր չէ, թե ինչպես իրեն կանվանեն, քանի դեռ ինքը պայքարում է Թուրքիայի քրդերի դեմ։
«Ինձ չի հուզում, եթե նրանք ինձ անվանում են բռնապետ կամ էլի նման ինչ-որ բան, մի ականջից մտնում է, մյուսից՝ դուրս գալիս։ Կարևորն այն է, թե ինչպես են ինձ անվանում իմ մարդիկ»,-հավելել է Էրդողանը։
Թուրքիան քննադատության է ենթարկվել քրդամետ ընդդիմադիր Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության առաջնորդներին ձերբակալելու որոշումից հետո։ Նրանց կասկածում են PKK-ի հետ կապերի մեջ, որը Թուրքիայում ճանաչված է որպես ահաբեկչական կազմակերպություն։
Էրդողանը նշել է, որ խորհրդարանականների հետ, ովքեր իրենց կդրսևորեն ահաբեկիչների պես, կվերաբերվեն համապատասխան ձևով։ Նա հավելել է, որ երկրի դատական համակարգն անկախ է, և ոչ ոք, այդ թվում ինքը, իրավունք չունի խառնվելու այդ գործընթացին։