Երևան, 11.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ Զաքարյան Իշխանափոխության կայծի հնարավորությունը տեսնում եմ, նույնիսկ հուսահատությունն ու հուսալքությունն են բերում ընդվզումի. Բագրատ Սրբազան Հատուկ հայտարարություն կլինի Տիգրանաշենից. «Ուժեղ Հայաստան» Բրյուսելն Ուկրաինայից պահանջում է սկսել կանանց զnրահավաք. ՌԴ Արտաքին հետախուզության ծառայություն Ինչպե՞ս է հայտնվել սինխրոն լողը, և ինչո՞ւ էին միայն տղամարդիկ զբաղվում դրանով. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (10 սեպտեմբերի). Մեծ տանջանքներն ու փոքրիկ դատաստանը. «Փաստ» Նոյեմբերին կայանալիք ընտրությունները կարող են ԱՄՆ-ի զարգացմանը 250 տարվա իմպուլս հաղորդել․ Թրամփ Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ Զաքարյան Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ»


8 երևույթ Երևանում, որ զարմացնում են զբոսաշրջիկներին

Lifestyle

Sputnik Արմենիան գրում է.

Խմիր, ինչքան սիրտդ կկամենա

Այն ժամանակ, երբ Թամանյանը զբաղվում էր Երևան քաղաքի նախագծմամբ, նա ստիպված անընդհատ փոքրիկ կժերով ջուր էր գնում երիտասարդ վաճառողներից, և ասում են, որ հենց այդ պատճառով էլ նախագծի մեջ են հայտնվել «կապույտ կետեր»: Այսօր յուրաքանչյուր զբոսաշրջիկ կարող է գումար չծախսել ծարավը հագեցնելու համար, երբ քայլում է քաղաքի փողոցներով: Սակայն ի սկզբանե հարկավոր է զբոսաշրջիկներին համոզել, որ յուրաքանչյուր քայլի հանդիպող ցայտաղբյուրներից հոսող ջուրը ամբողջովին մաքուր է և անվտանգ:

Տրանսպորտային «մշակույթ»

Շատերը կասեն, որ Երևանում գործող միկրոավտոբուսներն ու տաքսիները բազմաթիվ բացասական կողմեր ունեն, սակայն պարզվում է, որ օտարերկրացիներին շատ զարմացնում է ոչ միայն դրանց լիության փաստը, այլև այն, որ դրանց մեջ բոլորը բոլորին տեղ են զիջում: Նրանք նաև զարմանք են ապրում տեսնելուց, թե ինչպես են գումարը տալիս անծանոթին, որ իրենց անունից վերջինս փոխանցի վարորդին, և դրանից հետո էլ մնացորդը բարեհաջող կերպով ետ է վերադառնում իրենց: Երևանում տաքսիները լիովին հասանելի են զբոսաշրջիկների համար՝ մատչելի գներով: Այլ երկրներում տաքսիների հաշվիչները անդադար պտտվում են՝ հաշվի չառնելով խցանումները և անհրաժեշտ դադարները, ինչի հետևանքով էլ վերջնական գումարը վճարում են ոչ թե անցած ճանապարհի համար, այլ մեքենայում գտնվելու ժամանակի:

Հարբած մարդկանց բացակայությունը փողոցներում

Հետսովետական երկրներից եկածներին և միաժամանակ նաև եվրոպացիներին մեր երկրում շատ բաներ կարող են զարմացնել: Սակայն փաստ է, որ Երևանում գրեթե չես գտնի այնպիսի մարդկանց, որոնք ծայրաստիճան հարբած են և ցանկանում են իրենց «ոգեշնչումը» փոխանցել անցորդներին: Զարմանալի է նրանց համար նաև այն, որ փողոցում զբոսնող երիտասարդների ձեռքին երբեք չես տեսնի գարեջրի շշեր:

Անհավանական մաքուր մետրո

Առանց բացառության՝ բոլոր զբոսաշրջիկներին հիացնում է մեր մետրոյի մաքրությունը: Որպես օրինակ՝ նյույորքցիները, որոնք օգտվում են աշխարհում ամենամեծ մետրոյից, աչքերին չեն հավատում՝ տեսնելով հայկական մետրոյի մաքրությունը: Եվ երևի թե երևանցիներից շատերը չեն էլ նկատել, որ մետրոպոլիտենի ոչ մի կայարանում աղբամաններ կամ պաստառներ՝ «չկեղտոտել», «պահպանել մաքրություն» գրառմամբ չկան: Եվ անգամ առանց դրանց մեր քաղաքի ոչ մի բնակիչ իրեն թույլ չի տալիս կեղտոտել կայարանը կամ ծխել:

Հանգիստ և անվտանգ գիշերներ

Ուշ գիշերներին Երևանի փողոցներով քայլելիս կարող եք հանդիպել ժպտացող շատ օտարերկրացիների: Նրանք զարմանում են, որ Երևանում գիշերային ժամերին հանգիստ կարելի է դուրս գալ փողոց և ուղղակի զբոսնել առանց ոչնչից վախենալու: Նրանց համար հետաքրքիր է նաև այն, որ Երևանի կենտրոնում գտնվող խանութները և ծառայողական կենտրոնները գործում են շուրջօրյա:

Երևանը խաչմերուկ է Ասիայի և Եվրոպայի միջև

Վերջին տասնամյակի ընթացքում Երևանում անընդհատ տարբեր տեսակի շինարարություններ են իրականանում. կառուցվում են նոր և ժամանակակից շենքեր, խանութներ, սրճարաններ: Եվ օտարերկրացիների համար զարմանալին այն է, որ Երևանի կենտրոնում գտնվող ճոխ սրճարանների ու ռեստորանների, մի քանի շերտով ասֆալտապատված ճանապարհների մեջ հանգիստ ապրում են ասիական հոգին և ավանդույթները. տղամարդիկ, որոնք նարդի են խաղում, կանայք, որոնք բուրդ են «ծեծում»:

Ատամնաբույժներից և վարսահարդարներից պետք չէ վախենալ

Շատ հայեր տարին մեկ անգամ պարտադիր այցելում են ատամնաբույժի՝ ատամները «վերանորոգելու» համար: Իսկ շատ օտարերկրացիներ այսօր գալիս են Հայաստան ատամնաբույժների այցելելու համար, քանի որ գները մատչելի են նրանց համար, և որակն ապահովված է: Այստեղ գտնվելու գրեթե ողջ ընթացքում նրանք գեղեցկության սրահներ են այցելում, կարգի են բերում մազերն ու եղունգները և ամեն անգամ տարբեր լեզուներով կամ ժեստերով փորձում են հասկացնել, որ Հայաստանում այսպիսի ծառայություններն իրոք էժան են:

Հայի տան դռները միշտ բաց են հյուրի առջև

Եվրոպացու համար առաջին հայացքից անընդունելի կարող է թվալ անծանոթ մարդուն հյուր ընդունելը, հատկապես եթե այդ մարդը հարազատ, բարեկամ կամ ընկեր չէ, այլ ուղղակի մեկը, ում հետ ծանոթացել ես ինքնաթիռում: Փորձեք եվրոպացուն իր ծանոթի ծանոթի տուն տանել, որը հայ է, և տեսեք, թե ինչ զարմանք կապրի նա. նրա առջև մի քանի րոպեի ընթացքում բացվում է մեծ սեղան, հավաքվում են ընտանիքի բոլոր անդամները, երկար կենացներ են հնչում, և սկսվում են ավանդական «սա կեր, թե չէ կնեղանամ» արտահայտությունները: Եվ հայի համար առհասարակ կարևոր չէ՝ հիվանդը դիաբետ ունի, թե ոչ, ալերգիաներ կամ սեփական սննդակարգ ունի, թե ոչ. դուք նրա հյուրն եք, և դրանով ամեն ինչ ասված է:

Բարի գալուստ Երևան:

Նյութի աղբյուրը՝ Sputnik Արմենիայի։

Թարգմանությունը՝ BlogNews.am-ի։

Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ Զաքարյան«Կարապետյան» Հիմնադրամի համար հոգևոր-մշակութային արժեքների պահպանումն ու զարգացումը առաջնահերթություն է. Գոհար ՂումաշյանԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է Իրանի 36-ամյա քաղաքացու մարմինըՀոսանքանջատումներ Երևանի և մարզերի մի շարք հասցեներումԵվրոպայում 2026թ․ ամառը դարձել է ամենաշոգը դիտարկումների ամբողջ պատմության ընթացքումԿաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով զոհված ալպինիստների թիվը հասել է 15-իԲալահովիտում ասֆալտապատման աշխատանքներ իրականացնելիս ճանապարհաշինարարները հայտնաբերել են մարդու գանգՇիրակի թեմում Խաչվերացի հանդիսավոր թափոր կանցկացվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ է սպասվումԵկել ենք Տիգրանաշեն՝ ցույց տալու Փաշինյանին, թե ինչու այն չպետք է հանձնի. Նարեկ ԿարապետյանԹրամփը հերքել է Հորդանանում ԱՄՆ կործանիչների վնասման մասին հաղորդումները«Հայաստանը պետք է հստակ կանգնի Ռուսաստանի կողքին». Մհեր ԱվետիսյանԶարգացում, ոչ թե հանձնում․ այսօր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները եղան ՏիգրանաշենումՄենք Տիգրանաշեն եկանք սեր տալու և փոխադարձաբար սեր էլ ստացանք․ Ուժեղ ՀայաստանԿոնվերս Բանկի նախաձեռնությամբ քննարկվել են հայ-լեհական առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարներըՀայոց ցեղասպանության թանգարանը համալրվել է նոր աուդիոգիդերով և ռադիոգիդերովԹուրքական ԱԹՍ-ները խնդիր են դարձել Հունաստանի համարԳերմանիան նպատակ ունի թույլ չտալ, որ ծայրահեղ աջերը հասանելիություն ստանան պատերազմական գաղտնի ծրագրին. Bloomberg«ՀայաՔվեն» վերահաստատում է Արցախի բնակչության հիմնարար իրավունքների պաշտպանության շուրջ իր աննահանջ հանձնառությունըԱյգեստանում գործարկվելու է էլեկտրական շչակՉինաստանում բեռնատար նավում բռնկված հրդեհի հետևանքով 25 մարդ է զոհվելBaghramyan Residence-ը միավորում է ոլորտի առաջատար գործընկերներինՄեկնարկել է «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգումը Ռեալի նախկին ֆուտբոլիստը նշել է ՉԼ-ի երկու գլխավոր ֆավորիտներին՝ չընդգրկելով Մոուրինյուի թիմինՄարդը ղեկավար է դառնում ոչ այն պահին, երբ իրեն այդպես է կոչում, այլ երբ իր շուրջը ստեղծում է կարգ, վստահություն և պատասխանատվություն․ Մհեր ԱվետիսյանԱտոմ Մխիթարյան անդրադարձը Հայաստանում վերջին տարիներին կրթության բնագավառում ստեղծված աղետալի վիճակինՏիգրանաշենի հանձնումը մեծագույն աղետ և բախման առիթ է դառնալու. Ավետիք ՉալաբյանԴեկտեմբերից հետո ռուսական գազը հնարավոր է թանկանա. Հրայր ԿամենդատյանԿրթության որակն էապես ընկնում է, և ունենք շատ վատ ցուցանիշներ. Ատոմ ՄխիթարյանՌուսական ռազմաբազայի դուրսբերումը կարող է մեծ ռիսկ լինել մեր երկրի համար. Աննա ԿոստանյանԵՊՀ-ն հեղինակազրկում են․ ռեկտորի ընտրությունը՝ կանոնադրության կոպիտ խախտմամբ․ Սողոմոնյան Զարգացում, ոչ թե հանձնում. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Տիգրանաշենի ճանապարհինԻշխանափոխության կայծի հնարավորությունը տեսնում եմ, նույնիսկ հուսահատությունն ու հուսալքությունն են բերում ընդվզումի. Բագրատ Սրբազան Հատուկ հայտարարություն կլինի Տիգրանաշենից. «Ուժեղ Հայաստան»Նվերներ՝ մանկապարտեզների սաներին, սպորտային խաղեր՝ աշխատակիցներին․ նոր նախաձեռնություններ ԶՊՄԿ-ում Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել «Բարսելոնայի» վստահ հաղթանակը ՉԼ-ում Բրյուսելն Ուկրաինայից պահանջում է սկսել կանանց զnրահավաք. ՌԴ Արտաքին հետախուզության ծառայություն Իշխանությունը մեզ ոչ թե չորրորդ հանրապետություն է տանում, այլ չորրորդ պատերազմի․ Լենա ՄաթևոսյանUcom-ը շարունակում է ցանցի լայնածավալ արդիականացումը՝ ընդլայնելով 5G ծածկույթն ու բարձրացնելով կապի որակըԻնչպե՞ս է հայտնվել սինխրոն լողը, և ինչո՞ւ էին միայն տղամարդիկ զբաղվում դրանով. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (10 սեպտեմբերի). Մեծ տանջանքներն ու փոքրիկ դատաստանը. «Փաստ»Նոյեմբերին կայանալիք ընտրությունները կարող են ԱՄՆ-ի զարգացմանը 250 տարվա իմպուլս հաղորդել․ Թրամփ Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ ԶաքարյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 10-ին Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ»Ադրբեջանը խաղաղության անվան տակ շարունակ նոր սպառնալիքներ է հնչեցնում. Մենուա ՍողոմոնյանՇատ ավելի խոր գործընթացներ, քան պարզապես քաղաքական պայքարը. «Փաստ»Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան