Մասրուր Բազրանի. ԻՊ-ը քլոր է օգտագործում Մոսուլն ազատագրողների դեմ
ՄիջազգայինՔրդական մարզային կառավարության անվտանգության հանձնաժողովի ներկայացուցիչ Մասրուր Բարզանին հայտարարել է, որ ԻՊ գրոհայինները քլոր են օգտագործում ուժայինների դեմ, որոնք Մոսուլն ազատագրելու գործողություն են սկսել:
Reuters-ի փոխանցմամբ՝ Բարզանին հայտնել է, որ վերջին 3 շաբաթվա ընթացքում ԻՊ գրոհայինները ամրակցված պայթուցիկով անօդաչու սարքեր են կիրառել, հեռահար հրետանի, որի արկերը քլոր են պարունակել: Գրոհայինները նաեւ ակտիվորեն օգտվում են դիպուկահարների ծառայություններից: «ԻՊ-ի դենմ պայքարը երկար է լինելու: Ոչ միայն ռազմական առումով, այլ նաեւ տնտեսական եւ գաղափարախոսական»,- ասել է Բարզանին: