Նիգերիայի բանակը «Բոկո Հարամ»-ի գերությունից ազատել է 85 մարդու
Միջազգային«Բոկո Հարամ» արմատական խմբավորման գերությունից Նիգերիայի բանակն ազատել է 85 մարդու:
«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ազատվածների մեծ մասը կանայք եւ երեխաներ են: Գերիներին հաջողվել է ազատել Չուքունգուդու քաղաքը գրոհայիններից մաքրելու գործողության ժամանակ: Իշխանությունները 5 զինյալի են ոչնչացրել եւ պայթուցիկ սարքերի ընդհատակյա գործարան: