Սիրիայի ընդդիմության եւ քրդերի զինված ջոկատները սկսել են Ռաքքայի վրա հարձակումը
ՄիջազգայինՍիրիայի ընդդիմության եւ քրդերի զինված ջոկատները սկսել են Ռաքքա քաղաքի վրա հարձակումը, որը ԻՊ գրոհայինների բերդաքաղաքն է Սիրիայի հյուսիսում: Այս մասին հայտնում է Interfax-ը՝ վկայակոչելով արաբական մամուլը:
«Սիրիայի դեմոկրատական ուժերը» ԱՄՆ աջակցությունը վայելող Սիրիայի քրդերի հետ համատեղ հրամանատարական կենտրոն են ձեւավորել միջազգային կոալիցիայի հետ գործողությունները համակարգելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նախօրեին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ սիրիա-քրդական դաշինքը Ռաքքայի բնակիչներին խորհուրդ էր տվել հեռու մնալ վայրերից, որտեղ կարող են կենտրոնացած լինել գրոհայինները: