ԵՄ-ն Թուրքիայում ժողովրդավարության hետընթաց է արձանագրել
ՄիջազգայինԵվրահանձնաժողովը պատրաստել է մինչ օրս ներկայացված ամենաբացասական զեկույցը Թուրքիայի` ԵՄ-ին անդամակցելուն պատրաստ լինելու մասին:
«Վերջին մեկ տարում խոսքի ազատության ոլորտում ուժեղ hետընթաց է տեղի ունենում», - DW.com-ի փոխանցմամբ` նոյեմբերի 6-ին այս մասին հաղորդել է գերմանական շաբաթաթերթը, որի ձեռքի տակ է Եվրահանձնաժողովի 100 էջանոց զեկույցի կրկնօրինակը: Զեկույցը պաշտոնապես կհրապարակվի նոյեմբերի 9-ին:
Եվրահանձնաժողովի փորձագետներն ընդգծում են, որ Թուրքիան «ընտրողաբար և ինքնակամ» կիրառում է ազգային անվտանգության և ահաբեկչության դեմ պայքարի մասին օրենքները: Զեկույցի հեղինակները մտահոգություն են հայտնում պետական հեղաշրջման անհաջող փորձից հետո մեծ թվով լրագրողների ձերբակալությամբ և ԶԼՄ-ների փակմամբ:
Փաստաթղթում հետընթաց է արձանագրվել նաև արդարադատության ոլորտում, քանի որ այդ նույն ժամանակահատվածում աշխատանքից հեռացվել է դատախազների և դատավորների 20 տոկոսը:
Զեկույցի քաղաքական գնահատականը կտան եվրահանձնակատարները, որոնք փաստաթուղթը կքննարկեն նոյեմբերի 9-ին: