Արևմուտքը Թուրքիայի համար ոչ մի լավ բան չի արել. Էրդողան
ՄիջազգայինԱրևմուտքը Թուրքիայի համար ոչ մի լավ բան չի արել։ Ի՞նչ պետք է Արևմուտքից սպասի Թուրքիան, եթե իրեն արդեն 53 տարի ստիպում են սպասել ԵՄ-ի դռների մոտ՝ ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ ելույթ ունենալով երկրի բուհերից մեկում գիտական կոչումների շնորհման արարողությանը։ Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը։
«Մենք ինքներս կլուծենք մեր խնդիրները»,-նշել է նախագահը։ «Շնորհիվ ներդրված ջանքերի և այսօրվա ուսանողների օգնությամբ, որոնց դասավանդում են մեր մանկավարժները, մենք կարող ենք անցնել բոլոր փորձությունների միջով։ Վստա՛հ եղեք դրանում»,-նշել է Էրդողանը։
Վերջին երեք տարիների իրադարձությունների ֆոնին Թուրքիան փոխել է իր հայացքը տեղի ունեցողի հանդեպ և նախանշել իր համար նոր ուղի՝ ասել է պետության ղեկավարը։ Նրա խոսքով՝ այսօր Թուրքիայի համար արդեն կարևոր չէ, թե ինչ կասեն մյուսները։
«Այսուհետ մենք կանենք անհրաժեշտ ամեն բան՝ ժողովրդի բարեկեցության և երկրի բարգավաճման համար»,-ասել է Էրդողանը։