ԱՄՆ-ի Հետաքննությունների համերկրային բյուրոն հրաժարվեց գործ հարուցել Քլինթոնի դեմ
ՄիջազգայինՀետաքննությունների համերկրային բյուրոն (ՀՀԲ) ոչ մի հանցանշան չի հայտնաբերել դեմոկրատներից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի օգնականի ամուսնու համակարգչի Էլեկտրոնային նամակների նոր բաժնում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ելնելով մեր վերլուծությունից՝ մենք չփոխեցինք մեր եզրակացությունները, որոնց հուլիսին հանգել Էինք նախկին պետքարտուղար Քլինթոնի նկատմամբ»,- ասված Է ՀՀԲ-ի տնօրեն Ջեյմս Քոմիի՝ ԱՄՆ-ի Կոնգրեսի անդամներին հղված նամակում: Նրա խոսքով՝ գերատեսչությունն ավարտել Է Էլեկտրոնային նամակների ուսումնասիրման գործընթացը եւ հիմքեր չի տեսել ավելի վաղ հրապարակված դիրքորոշումը փոխելու համար:
Դեմոկրատներից նախագահի թեկնածու Քլինթոնի դեմ հետաքննությունը, որը պետքարտուղարի պաշտոնում անձնական Էլեկտրոնային փոստն օգտագործել Է աշխատանքային նպատակներով, դադարեցվել Էր 2016 թվականի հուլիսին՝ առանց հայցի հարուցման:
Սակայն հոկտեմբերի 28-ին ՀՀԲ-ն հայտարարել Էր, որ իր գերատեսչությունը կարող Է վերսկսել հետաքննությունը, քանի որ հայտնաբերվել են նոր հանցանշաններ՝ Էլեկտրոնային նամակներ Քլինթոնի օգնականի ամուսնու համակարգչից, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: