Խաղի կանոն է փոխվել, եւ այդ խաղի կանոնը ես եմ ֆիքսում. ՊԵԿ նախագահ
ՔաղաքականԻնչպես արդեն տեղեկացրել էինք, ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանն այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ անդրադարձավ այն խոսակցություններին, թե երկար ժամանակ չի համաձայնել լինել ՊԵԿ նախագահ:
«Նման բան չկա: ՊԵԿ-ում տեղի են ունենում կարդային փոփոխություններ: Իմ մարդկանցով են համալրվում, համալրվում են պրոֆեսիոնալ մարդկանցով եւ էլի են կատարվելու փոփոխություններ, այն մարդիկ, ովքեր իմ կողմից դրված խնդիրները չեն կարողանալու իրականացնել, միանշանակ, չեն լինի իմ թիմի անդամ»,- ասաց Հարությունյանը՝ հավելելով, թե նախկին աշխատողներն էլ էին պրոֆեսիոնալ։
«Բայց եկեք հասկանանք, որ խաղի կանոն է փոխվել, եւ այդ խաղի կանոնը ես եմ ֆիքսում: Ես ունեմ իմ ֆիքսած խաղի կանոնը եւ պետք է աշխատեմ այն թիմի հետ, որին ես կընտրեմ»,- հավելեց նա։
Իսկ թե խոսքն ինչ կանոնի մասին է, Հարությունյանը չցանկացավ մանրամասնել: