Թուրքիան կհրաժարվի ածխի ներմուծումից. Էրդողան
ՄիջազգայինԹուրքիան կհրաժարվի ածխի ներմուծումից, քանի որ երկիրը պետք է օգտագործի սեփական պաշարները: Այս մասին հաղորդում է Anadolu գործակալությունը`հղում անելով երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:
Նախագահը նաև նշել է, որ ածուխն ու միջուկային վառելիքը, որի գործածումը քննադատում են շրջակա միջավայրի պաշտպանները, իրականում ակտիվորեն օգտագործվում է Արևմուտքի երկրների էլեկտրակայանների մեծամասնությունում:
Էրդողանը պարզաբանել է, որ Թուրքիան նպատակ է դրել մտնել առաջնորդ երկրների եռյակի մեջ, որոնք էներգիա են մատակարարում Եվրոպային: Նա ընդգծել է, որ մինչև 2023 թվականը Թուրքիայի իշխանությունները պլանավորում են շահագործման հանձնել «Աքույու» ատոմային էլեկտրակայանը, որը կառուցվում է Մերսին նահանգում: