Google-ը եւ YouTube-ը կօգնեն հետեւել ԱՄՆ-ի ընտրությունների արդյունքներին
ՄիջազգայինGoogle որոնողական համակարգը եւ YouTube տեսահոսթինգը կօգնեն հետեւել ԱՄՆ-ում կայանալիք ընտրությունների արդյունքներին:
Այդ մասին հաղորդվում Է Google-ը կորպորացիայի բլոգում:
Ընտրական տեղամասերի փակման պահից օգտատերերը կկարողանան ծանոթանալ ընտրությունների արդյունքներին, որոնք կընտեգրվեն որոնողական հարցման մեջ: Տեղեկատվությունը հասանելի կլինի 30-ից ավելի լեզուներով: Խոսքը վերաբերում Է ինչպես նախագահական ընտրություններին, այնպես Էլ Կոնգրեսի եւ նահանգապետների ընտրություններին:
YouTube-ի կայքում նաեւ կներկայացվեն տարբեր ԶԼՄ-ների նորությունները՝ նվիրված ընտրությունների արդյունքներին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: