Երևան, 25.Հունիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ծավալները համադրելի չեն. Հայաստանի իշխանությունները նորից սկսել են նայել դեպի Ռուսաստան. «Փաստ» «Մա՛մ, ինչ էլ լինի, հանկարծ չկոտրվես». տանկիստ Ժորա Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Իշխանաձորում. «Փաստ» Նոր ընտրություններ են սպասվում. կմիավորվեն ևս 4 համայնք և 54 բնակավայր՝ դառնալով 2 համայնք. «Փաստ» «Առաջանալու է գործազրկություն և աղքատություն. առաջիկայում ևս ականատես ենք լինելու հարկերի բարձրացման». «Փաստ» Անվտանգային անդունդ և պետականության փրկության հրամայականը. Արշակ Կարապետյանի ահազանգը. «Փաստ» Սոթքից մինչև Դրմբոն. ինչպես է Ադրբեջանը յուրացնում հայկական հարստությունն ու էկո-շանտաժի ենթարկում Հայաստանին. «Փաստ» Բաքվի նոր ականը խաղաղության պայմանագրի տակ. ինչո՞ւ է լռում Երևանը. «Փաստ» Չօգնեց նույնիսկ ԵՄ-ի և ԱՄՆ-ի անթաքույց աջակցությունը. ընտրությունները՝ նաև յուրատեսակ հանրաքվե. «Փաստ» Ինչու՞ է Ավետիք Չալաբյանը կրկին հայտնվել իշխանությունների թիրախում. «Փաստ» Քաղաքական վրեժխնդրություն՝ տնտեսական անվտանգության հաշվին. «Փաստ»


«Ժամանակ». «Ինձ հարգել են, որովհետեւ ինձ ճիշտ եմ պահել». Ջիվան Գասպարյան

«Ժամանակ» թերթը զրուցել է ժողովրդական արտիստ, դուդուկահար Ջիվան Գասպարյանի հետ։ Հատված հարցազրույցից.

«Պարոն Գասպարյան, ես գիտեմ, որ այս տարի Դուք մի քանի հրավեր մերժեցիք Թուրքիայից: Ինչո՞ւ մերժեցիք, հատկապես, որ այս տարի Սերժ Սարգսյանն Էրդողանին հրավիրեց 2015-ի ապրիլի 24-ին այցելել Հայաստան: Արդյոք հարեւանների հետ ինչ-որ կերպ չպե՞տք է սկսել հարաբերվել:

Ես մի փոքր ավելի խորը մտածեցի: Քանի որ քաղաքականության մեջ մտած մարդ չեմ, հնարավոր է՝ իմ գնալը սխալ լիներ, որովհետեւ մենք հիմա փաստորեն պահանջում ենք մեր Եղեռնի 100-ամյակը, ես չկողմնորոշվեցի՝ արդյոք իմ գնալը ճի՞շտ է, թե՞ սխալ: Չնայած դրան՝ թուրք շատ բարեկամներ ունեմ, որոնք համաձայն են, որ իրենց կառավարությունն ընդունի Եղեռնը: Սա էր հիմնական պատճառը, որ մերժեցի, համ էլ ոտքս ցավում էր: Հիմա նորից հրավեր ունեմ՝ նոյեմբերին հրավիրել են Ստամբուլ, Անկարա, որպեսզի սիմֆոնիկ նվագախմբի հետ 40 րոպե նվագեմ՝ իմ ծրագրով, ինչ երգեր ես ցանկանամ նվագել: Հիմա, ճիշտն ասած, մտածում եմ՝ գնա՞մ, թե՞ չգնամ: Դրա համար պիտի քաղաքականությամբ զբաղվող մարդկանց հետ խորհրդակցեմ՝ չսխալվելու համար: Հիմա ում տունը մտնես, քաղաքականությունից են խոսում, բայց շատերը չեն հասկանում: Արվեստը եւ քաղաքականությունը տարբեր բաներ են: Ես իմ ողջ կյանքը զբաղվել եմ արվեստով, քաղաքականությամբ չեմ զբաղվել:

Բայց Ձեր շատ ընկերներ, արվեստի շատ ներկայացուցիչներ այսօր իրենց տեսնում են քաղաքականության մեջ, ո՞րն է դրա պատճառը:

Ես չգիտեմ, իրենց պիտի հարցնեք: Իմ քաղաքականությունը գիտե՞ք որն է. եթե հանկարծ կպնում են մեր ժողովրդին, արդեն աչքիս բան չի երեւում, ես կխոսեմ՝ ինչ պետք է: Օրինակ՝ Անկարայում իրենց Առաջին ալիքով ինձ շատ հարցեր են տվել, Հրանտ Դինքը թարգմանում էր, իմ թարգմանիչն էր: Ես ասացի՝ ինձ հարցեր կտաք արվեստի մասին, որովհետեւ ես չեմ ուզում քաղաքականության մեջ մտնել: Ասացին՝ գիտենք, որ քո պապերը Մուշից են եկել, ի՞նչ կասեք Մուշի մասին: Կամաց-կամաց ինձ ներքաշեցին խոսակցության մեջ: Ասացի՝ Մուշը չեմ տեսել, բայց որ շատ եք ուզում պատմեմ՝ կասեմ: Երբ Մուշը ավիրել են, Թուրքիայի կառավարության հրամանով կոտորել են ժողովրդին: Պապիս թուրք հարեւանը երեխեքին հավաքել-պահել է գոմում, որպեսզի նրանց չսպանեն: Անցել է որոշ ժամանակ, պապս իր երեխաներին վերցրել բերել է Հայաստան: Ուզում եմ ասել, որ եթե ճիշտը մտածես, չկա վատ ազգ, կա վատ մարդ: Ամեն ազգի մեջ կան լավ ու վատ մարդիկ: Հիմա ադրբեջանցիները, թուրքերը մեր հին հարեւաններն են, բայց միշտ մեզ ճնշել են. այդպես է եղել»։

Պարոն Գասպարյան, գաղտնիք չէ, որ խորհրդային տարիներից սկսած՝ իշխանությունների կողքին եք եղել: Ձեր արվեստը եղել է ժողովրդինը, իսկ Դուք եղել եք իշխանությունների կողքին: Հիմա որտե՞ղ եք:

Ինձ այնքան էլ դուր չի գալիս «իշխանությունների կողքին» խոսքը, բայց մենք աշխատում էինք պետական խմբերում եւ աշխատավարձ էինք ստանում: Այսինքն՝ ես կարող էի գնալ ամեն տեղ նվագել, բայց ոչ՝ արտասահմանում: Իրենք պիտի ինձ կանչեին: Ես շատ եմ շրջագայել, 40-50 թվականներից շրջագայում եմ, շուրջ 64 տարի: Այսքան տարիների ընթացքում ես ոչ մի անգամ ֆոնոգրամա չեմ օգտագործել, կենդանի նվագում եմ մինչեւ այսօր: Ինձ հարգել են, որովհետեւ ինձ ճիշտ եմ պահել, ուրիշների գործերին չեմ խառնվել:

Ի՞նչ է նշանակում՝ «ճիշտ եմ պահել»:

Այսինքն՝ իմ աշխատանքից չեմ ուշացել, պարտաճանաչ եմ եղել, իմ արվեստով բարձր եմ գնահատվել: Ես ԽՍՀՄ կողմից այնքան պարգեւատրություններ ունեմ, որ եթե մի մեծ արկղի մեջ լցնեմ, կլցվի: Ես 1947 թվականին Ստալինից ժամացույց եմ նվեր ստացել՝ որպես ինքնագործ խմբում նվագող: Այն ժամանակ ինքնագործն ու պրոֆեսիոնալը տարբեր էին, հիմա նման բան չկա, բոլորն աստղ են. դա է սխալը: Ինձ միշտ կառավարությունը լավ է գնահատել, այսօր էլ Սերժ Սարգսյանն է լավ գնահատում, Ռոբերտ Քոչարյանը՝ նույնպես: Նրանք լավ են տրամադրված եղել իմ նկատմամբ, ավելի ճիշտ՝ ես ինձ ճիշտ եմ պահել, եւ իմ արվեստը նրանք գնահատել են: Իմ 80-ամյակին աշխարհի տարբեր երկրներից եկել էին, 8 ժամ համերգ էր ընթանում, Սերժ Սարգսյանն ու իր կառավարությունը նստած էին դահլիճում: Բոլորը զարմացել էին, որ նախագահը 8 ժամ կարող է նստել համերգին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հայտնի են դրամաշնորհային մրցույթի արդյունքները Դանիել Իոաննիսյանը ՔՊ-ի վստահված անձն է ու գործում է իշխանության հետ համատեղ. Անահիտ ԱդամյանՈ՞վ է այս ամենի պատասխանատուն․ Էդմոն Մարուքյան Արևային էներգիան համակցված գյուղատնտեսական արտադրության հետ Գեներալի անունը կրող «թույլ տաբատը», որ դարձավ կանանց զգեստապահարանի մաս. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 հունիսի). Հռոմի պապն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր. «Փաստ»Կրթությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի սոցիալական ներդրումների առաջնահերթ ուղղություններից էԱսել որ Չալաբյանը չէր սպասում այս սցենարին, սխալ կլինի. «ՀայաՔվեն» գլխատելու փորձ է. Դավիթ ՍարգսյանԾավալները համադրելի չեն. Հայաստանի իշխանությունները նորից սկսել են նայել դեպի Ռուսաստան. «Փաստ»Ճապոնիայում 7,2 մագնիտուդ nւժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. կան վիրավnրներ Բրիտանական ճգնաժամ. «մառախլապատ Ալբիոնը»՝ նոր անորոշությունների մշուշում. «Փաստ»«Մա՛մ, ինչ էլ լինի, հանկարծ չկոտրվես». տանկիստ Ժորա Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Իշխանաձորում. «Փաստ»Նոր ընտրություններ են սպասվում. կմիավորվեն ևս 4 համայնք և 54 բնակավայր՝ դառնալով 2 համայնք. «Փաստ»Ուրբաթ օրը՝ 13:00-ին հանդիպում տեղի կունենա մեր ուժին ձայն տված մեր հայրենակիցների հետ. Նարեկ Կարապետյան «Առաջանալու է գործազրկություն և աղքատություն. առաջիկայում ևս ականատես ենք լինելու հարկերի բարձրացման». «Փաստ»Անվտանգային անդունդ և պետականության փրկության հրամայականը. Արշակ Կարապետյանի ահազանգը. «Փաստ»Սոթքից մինչև Դրմբոն. ինչպես է Ադրբեջանը յուրացնում հայկական հարստությունն ու էկո-շանտաժի ենթարկում Հայաստանին. «Փաստ»Բաքվի նոր ականը խաղաղության պայմանագրի տակ. ինչո՞ւ է լռում Երևանը. «Փաստ»Չօգնեց նույնիսկ ԵՄ-ի և ԱՄՆ-ի անթաքույց աջակցությունը. ընտրությունները՝ նաև յուրատեսակ հանրաքվե. «Փաստ»Ինչու՞ է Ավետիք Չալաբյանը կրկին հայտնվել իշխանությունների թիրախում. «Փաստ»Քաղաքական վրեժխնդրություն՝ տնտեսական անվտանգության հաշվին. «Փաստ»ԱՄՆ-ն կխստացնի Չինաստանից ռոբոտների մատակարարման սահմանափակումները․ PoliticoComex բորսայում ոսկու գինը հունիսի 11-ից ի վեր առաջին անգամ նվազել է 4100 դոլարիցՌուսաստանը կսկսի բենզին գնել Հնդկաստանից«Գուշակ» կատուն ճշգրտորեն կանխատեսել է Աշխարհի գավաթի բոլոր 19 խաղերի հաղթողներին Ընտրություններից հետո՝ արտադրողը մենակ իր խնդիրների դեմ․ Գոհար ՂումաշյանԱվետիքին իզոլացնում են. հեռախոսը վերցրեցին, ձերբակալեցինՆԱՏՕ-ի գագաթնաժողովից Թուրքիայի տնտեսական օգուտը կարող է տարեկան կազմել 1,7 միլիարդ դոլար․ DünyaՄեր և այլ ուժերի կողմից ընտրությունների վերաբերյալ դիմումների դատաքննությունը Սահմանադրական դատարանում մեկնարկում է՝ հունիսի 26-ին. Արամ ՎարդևանյանՄադոննան պատմել է, թե ինչպես է կարողացել վերականգնել հարաբերությունները ավագ դստեր՝ 29-ամյա Լուրդեսի հետՖրանսիայում հայտնաբերվել է Էբnլայnվ հիվանդացnւթյան առաջին դեպքը Մի ձեռքով անհիմն մեղադրում են, իսկ մյուս ձեռքով բյուջեի հաշվին ձայն «գնում»․ Արթուր ՄիքայելյանՅունիբանկում այժմ կարելի է գրանցել ԱՁ և ՍՊԸԱՄՆ-ին մեկ շաբաթից պակաս ժամանակ է հարկավոր Իրանի հետ պшտերազմի վերսկսման դեպքում գործն ավարտելու համար. ԹրամփԿոնվերս Բանկ. Թիմային աշխատանքը՝ հաջողության երաշխիքՌուսաստանի և Հայաստանի հարաբերությունները կզարգանան. Պեսկով Մինչև 20% idcoin միջազգային գնումների համար IDBank-ի Visa քարտերով վճարելիսԹուրքիան բարձր է գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացը և խաղաղ բանակցությունների ընթացքում ձեռք բերված առաջընթացը. Թուրքիայի ԱԺ նախագահՌոնալդուն հրաժարվել է պատասխանել Մեսսիի մասին հարցին Ավետիք Չալաբյանի նկատմամբ դատարանը որպես խափանման միջոց կիրառեց կալանք` 2 ամիս ժամկետովԿասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄԱվետիքը ազգային իրավունքների համար պայքարող է, այս ամենը դրա պատճառով է. Արսեն ԳրիգորյանՄի անգամ անմեղ մարդուն որսացել են, հիմա նորից են անում. ո՞վ պետք է պատասխան տա իր կորցրած ամիսների համար. Հովհաննես ԻշխանյանԱլիևի կողմից Հայաստանին նոր Սահմանադրություն պարտադրելու դեմ խոսողներին մեկուսացնում են. Մենուա ՍողոմոնյանAI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և շատ ավելին. Eventhub-ի նոր հնարավորություններն ու առաջարկները «Այս գործը հատկանշական է նրանով, որ անմեղաորսության բնույթն ավելի է ընդգծում». Հովհաննես ԻշխանյանՈվքե՞ր են իրական թալանչիները․ հարցում ԵղեգնաձորումԿԸՀ-ի նիստի օրը Հաջիևը Հայաստանում էր. ես էլ կարծում եմ՝ ազդեց ԿԸՀ որոշման վրա. Արամ ՊետրոսյանԱվետիք Չալաբյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդության հարցի քննարկումը ավարտվեցԱվետիք Չալաբյանը սպասում էր սրան, երբ խոսում էինք, ասում էր՝ հաջորդը ես եմ. Արմեն Մանվելյան