Իրաքի բանակը հայտնել է Մոսուլից ԻՊ առաջնորդի փախուստի մասին
ՄիջազգայինԻրաքի բանակը հայտնել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջորդ Աբու Բաքր ալ- Բաղդադին փախել է Իրաքի Մոսուլ քաղաքից, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
«Հետախուզությունում մեր աղբյուրները հաստատել են ահաբեկչի փախուստը՝ 150 ընտանիքիների հետ, նրանց օգնությամբ ավիահարվածներից խուսափելու նպատակով»,- մեջբերում է գործակալությունը իրաքյան զինված ուժերի մամուլի ծառայության հայտարարությունը։