Անկարան ավելի ու ավելի է հեռանում ԵՄ-ից. Եվրահանձնաժողովի ղեկավար
ՄիջազգայինԹուրքիան ավելի ու ավելի Է հեռանում Եվրամիությունից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է Արմենպրեսը, հայտարարել Է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը՝ Բելգիայի Բրյուգե քաղաքում ելույթ ունենալով Եվրոպայի Քոլեջում:
«Ես տեսնում եմ՝ ինչպես Է Թուրքիան ավելի ու ավելի հեռանում Եվրոպայից: Եվրոպան չԷ, որ հեռանում Է Թուրքիայից»,-ասել Է նա:
Յունկերը նաեւ հայտարարել Է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղավոր կլինի այն դեպքում, եթե Եվրամիությունն անայցագիր ռեժիմ չտրամադրի հանրապետությանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: