Գերմանիան պատրաստ է ապաստան տրամադրել Թուրքիայի բոլոր ընդդիմադիր գործիչներին
ՄիջազգայինԳերմանիան պատրաստ է ապաստան տրամադրել Թուրքիայի բոլոր քաղաքական ընդդիմադիր գործիչներին: Այս մասին նոյեմբերի 8-ին հայտնել է երկրի ԱԳՆ-ն: «Գերմանիան բաց է ամբողջ աշխարհին, եւ այն բաց է նաեւ քաղաքական հալածանքների բոլոր զոհերի համար»,- Welt-ին ասել է ԱԳՆ-ին կից պետնախարար Միխայել Ռոթը:
Քաղաքական ապաստանի իրավունքը, նրա խոսքով, վերաբերում է ոչ միայն լրագրողներին: «Թուրքիայում ռեժիմի բոլոր քննադատները պետք է իմանան, որ Գերմանիայի կառավարությունը համերաշխ է ձեզ հետ»,- ասել է Ռոթը:
Հիշեցնենք, որ Թուրքիայում կալանավորվել են Cumhurriyet թերթի խմբագիրն ու լրագրողները, ինչպես նաեւ քրդական «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» պատգամավորներ ու համահիմնադիրներ: