Հիլարի Քլինթոնը քվեարկել է ընտրություններում
ՄիջազգայինԱՄՆ նախագահի դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնը քվեարկել է ընտրություններում: Նյու Յորքի նահանգի Չափաքվա քաղաքի ընտրատեղամասում նա քվեարկել է ամուսնու՝ Բիլ Քլինթոնի հետ, հայտնում է CNN-ը:
Քլինթոնին շրջապատել էր ընտրողների բազմությունը, մարդիկ լուսանկարում էին ամուսիններին: Քլինթոնը քվեարկությունից հետո շփվել է ընտրողների հետ՝ խոստանալով անել հնարավոր ամեն բան նախագահի պաշտոնում հաջողության հասնելու համար: