Հունգարիայի խորհրդարանը մերժել է միգրանտների տեղակայումն արգելող օրինագիծը
ՄիջազգայինՀունգարիայի խորհրդարանը մերժել է վարչապետ Վիկտոր Օրբանի առաջարկը՝ սահմանադրորեն միգրանտների տեղակայումն արգելելու մասին, հայտնում է BBC-ին:
«Ֆիդեշ» իշխող կուսակցությանը, որը ղեկավարում է Օրբանը, 2 ձայն չի բավականացրել ձայների 1/3-ը ստանալու համար: Ընդդիմությունն ուղղակի բոյկոտել էր քվեարկությունը:
ԵՄ պլանի համաձայն՝ անդամ երկրները պետք է իրենց տարածքում 160 հազար ներգաղթյալի տեղակայեն: Դրանցից Հունգարիային քվոտայով բաժին է հասնում 1294 մարդ: Օրբանը հայտարարել է, որ արտահայտում է 3 մլն քաղաքացիների ցանկությունը, որոնք չէին համաձայնել այդ քվոտայի հետ: