Բեռլինը պատասխանել է Անկարային
ՄիջազգայինԳերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը հերքել է Անկարայի մեղադրանքներն այն մասին, որ գերմանական իշխանությունները աջակցում են Թուրքիայում արգելված Քրդական բանվորական կուսակցությանը։ Այս մասին Շթայնմայերը հայտնել է Դանիայի, Ֆինլանդիայի ու Շվեդիայի իր գործընկերների հետ հանդիպումից հետո, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
«Ես այսօր կարդացի, որ իմ թուրք գործընկերը մեզ մեղադրում է այն բանի համար, որ Գերմանիան իբրև ինչ-որ ձևով աջակցում է ՔԲԿ-ին։ Ես կարծում եմ՝ Անկարային հայտնի է, որ ճիշտ է հակառակ պնդումը․ ՔԲԿ-ն ու Թուրքիայի մյուս ծայրահեղական կուսակցությունները մեր երկրում արգելված են որպես ահաբեկչական խմբավորումներ»,- ասել է Շթայնմայերը։ Նրա խոսքով ինքը «չի կարողանում հասկանալ» Գերմանիայի հասցեին Թուրքիայի այսօրվա հայտարարությունը ու «կրկնությունը մեղադրանքը ճշմարիտ չի դարձնի»։