Քննիչները նույնականացրել են փարիզյան ահաբեկչությունների կազմակերպչին
Միջազգային2015-ի նոյեմբերի 13-ին Փարիզում տեղի ունեցած ահաբեկչություններից գրեթե մեկ տարի անց քննիչները հայտնել են հանցագործության եւս մեկ հնարավոր կազմակերպչի նույնականացման մասին։ Մարոկյան ծագումով բելգիացի Ուսամա Ատարին կասկածում են, Սիրիայից ահաբեկիչների գործողությունները համակարգելու մեջ, որոնց հետեւանքով 130 մարդ էր զոհվել։ Այս մասին հայտնել է քննության ներկայացուցիչը AFP գործակալությանը։
Հայտնի է նաեւ, որ ահաբեկիչները , որոնք 2016-ի մարտի 22-ին Բրյուսելում սպանել էին 32 մարդու, Ատարին հայտնել էին իրենց ծրագրերի մասին։ Նրանցից երկուսը՝ Իբրահիմն ու Համիդ ալ Բաքրաուին նրա զարմիկներն էին։ Եվս երկու զարմիկներ՝ Մուստաֆան ու Ջավադ Բենխաթալը, կալանավորվել են հունիսի 18-ին։ 32-ամյա Ատարը ,որը Սիրիայում գործում էր Աբու Ահմադ անունով, ԻՊ անդամ է։ Քննությունը կարծում է, որ հենց նա է հավաքագրել մյուս երկու ջիհադականներին, որոնք մտադիր էին եւս մեկ ահաբեկչություն իրականացնել Փարիզում, սակայն չէին հասցրել, քանի որ նրանց դեկտեմբերին կալանավորել էին Ավստրիայում։ «Նա Սիրիայից միակ համակարգողն է, որին նույնականացրել ենք հետաքննության ընթացքում»,- ասվում է քննչական մարմինների ներկայացուցիչների հայտարարության մեջ։ Փարիզյան ահաբեկչության մյուս ենթադրյալ կազմակերպիչը՝ Աբդելհամիդ Աբաուդը, սպանվել էր նոյեմբերի վերջին Սեն Դենի արվարձանում ոստիկանական գրոհի ժամանակ։