Լոնդոնի գերագույն դատարանը «բրեքսիթի» մասին կառավարության բողոքարկումը կքննի դեկտեմբերի սկզբին
ՄիջազգայինԲրիտանական կառավարության բողոքարկումը Գերագույն դատարանի այն որոշման վերաբերյալ, որ «բրեքսիթի» համար անհրաժեշտ է խորհրդարանի հաստատումը, կքննվի դեկտեմբերի 5-ին։ Լսումները կտեւեն չորս օր։ Դատավճիռը հայտնի կդառնա հաջորդ տարվա սկզբին, փոխանցում է BBC–ն։
Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտնել էր, որ առաջվա պես ակնկալում է, որ ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու մասին բանակցությունները կսկսվեն մարտի վերջին։
Նոյեմբերի 3-ին Գերագույն դատարանը վճռել է, որ կառավարությունը չի կարող առանց խորհրդարանի հաստատման հայտարարել Լիսաբոնյան պայմանագրի 50-րդ հոդվածը գործողության մեջ դնելու մասին, ֆորմալ սկսելով ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու գործընթացը։
Կառավարությունը պնդում է, որ իրավասու է նման որոշում կայացնել առանց խորհրդարանի հետ խորհրդակցելու՝ հիմք ընդունելով հունիսյան հանրաքվեի արդյունքները։ ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու պայմանների մասին բանակցությունները, ակնկալվում է, որ մոտ երկու տարի կտեւեն ու անհնար են առանց 50-րդ հոդվածը գործողության մեջ դնելու։