Օբաման ամերիկացիներին արեւածագ Է խոստացել՝ անկախ ԱՄՆ-ում ընտրություններից արդյունքից
ՄիջազգայինԱրեւը ծագելու Է անկախ նախագահական ընտրությունների արդյունքներից, եւ ԱՄՆ-ը մնալու Է մեծ տերություն: Այդ մասին, ինչպես տեղեկացնոմ Է Արմենպրեսը, Սպիտակ տան գործող ղեկավար Բարաք Օբաման հայտարարել Է տեսաուղերձում, որը նոյեմբերի 9-ին զետեղվել Է Twitter-ի BuzFeed Էջում:
«Անկախ այն բանից՝ ինչ տեղի կունենա այսօր, արեւն ամեն օր ծագելու Է, իսկ Ամերիկան, միեւնույն Է, լինելու Է աշխարհի մեծագույն տերությունը»,- ասել Է Օբաման: Նա հորդորել Է ամերիկացիներին լինել ավելի բարի, ամրապնդել ազգային միասնությունը եւ դադարել միմյանց ընկալել որպես դեմոկրատների ու հանրապետականների:
Նախագահ Օբաման նաեւ կարծիք Է հայտնել, որ ԱՄՆ-ի քաղաքացիներն ուրախ են նախընտրական արշավի ավարտվելու կապակցությամբ: