Սահակաշվիլու տիկինը հրաժարվել է մանդատից
ՄիջազգայինՎրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլու տիկին Սանդրա Ռուլոֆսը Կենտրոնական ընտրական հանձնաժողով դիմում է ներկայացրել՝ դեպուտատական մանդատից հրաժարվելու վերաբերյալ: ԿԸՀ-ն մերժել է տիկնոջ դիմումը՝ պատճառաբանելով, թե չունի նման իրավասություն: Հետագա բացատրության մեջ ասվում է, թե որեւէ մեկին կարող է միայն խորհրդարանը զրկել մանդատից, կամ ընդունել պատգամավորի հրաժարականը՝ ձայների մեծամասնությամբ:
Հիշեցնենք, որ Սանդրա Ռուլոֆսը անդամակցում է Միասնական ազգային շարժմանը, որը վերջին ընտրությունների ընթացքում 77 տեղերից 27 տեղ ապահովեց իր համար խորհրդարանում: Տկն. Ռուլոֆսը կուսակցության ցուցակում երկրորդ տեղն էր զբաղեցնում: